Աշխարհի բնակչություն

Ժողովրդագրության մեջ աշխարհի բնակչությունը ներկայումս ապրող մարդկանց ընդհանուր քանակն է և ըստ հաշվարկների 2019 թվականի ապրիլին կազմում էր 7,7 միլիարդ[1]։ Մարդկության պատմությանը պահանջվել է ավելի քան 200.000 տարի, որպեսզի աշխարհի բնակչությունը հասնի 1 միլիարդի[2] և դրանից հետո միայն 200 տարի, որպեսզի հասնի 7 միլիարդի[3]։

Աշխարհի բնակրության հաշվարկները 1800-ից 2100 թվականներին հիմնված «բարձր», «միջին» և «ցածր» Մակի 2015 թվականի զեկույցի և ՄԱԿ-ի մինչև 1950 թվականի պատմական հաշվարկների վրա:
Բնակչության աճի գրաֆիկ տվյալները ստացվել են Համաշխարհային բանկի կողմից Google-ի միջոցով:
Աշխարհի բնակչության տոկոսային հարաբերկացությունը ըստ երկրների:

Աշխարհի բնակչությունը շարունակաբար աճում է 1315-1317 թվականների Մեծ սովից և 1350 թվականի Սև մահից հետո, երբ բնակչությունը մոտ 370 միլիոն էր[4]։ Բնակչության աճի գլոբալ մակարդակը ամենաբարձր արժեքը ստացել է 1955-ից 1975 թվականներին և կազմել է միջինը 1.8 տոկոս, իսկ 1965-ից 1970 թվականներին եղել է 2,1 տոկոս[5]։ Աճը դանդաղել է 2010-ից 2015 թվականներին` կազմելով 1,2 տոկոս և ըստ կանխատեսումների կշարունակի դանդաղել 21-րդ դարի մնացած հատվածում[5]։ Այնուամենայնիվ գլոբալ բնակչությունը շարունակում է աճել[6] և կանխատեսվում է, որ կհասնի 10 միլիարդի 2050 թվականին և ավելի քան 11 միլիարդի 2100 թվականին[7]։

Ընդհանուր տարեկան ծնունդների ամենաբարձր մակարդակը եղել է 1980-ական թվականների վերջին, մոտ 139 միլիոն[8] և 2011 թվականի դրությամբ կանխատեսվում է, որ կմնա հաստատուն՝ 135 միլիոնի սահմաններում[9], մինչդեռ մահերը հաշվվում են 56 միլիոն և 2040 թվականին կանխատեսվում է կդառնա մոտ 80 միլիոն[10]։ Աշխարհի բնակչության միջին տարիքը 2018 թվականի դրությամբ կազմել է 30.4 տարեկան[11]։

Աշխարհի բնակչություն (միլիոն, ՄԱԿ-ի հաշվարկ)[12]
#Բնակչությամբ տասը ամենախոշոր երկրներ200020152030*
1Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան*1,2701,3761,416
2Հնդկաստան Հնդկաստան1,0531,3111,528
3Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ283322356
4Ինդոնեզիա Ինդոնեզիա212258295
5Պակիստան Պակիստան136208245
6Բրազիլիա Բրազիլիա176206228
7Նիգերիա ՆԻգերիա123182263
8Բանգլադեշ Բանգլադեշ131161186
9Ռուսաստան Ռուսաստան146146149
10Մեքսիկա Մեքսիկա103127148
Ընդհանուր6,1277,3498,501
Notes:

Աշխարհի բնակչություն ըստ տարածաշրջանի

Երկիր մոլորակի յոթ աշխարհամասերից վեցը մեծ մասամբ բնակեցված են։ Ասիան ամենամեծ բնակչություն ունեցող աշխարահամասն է, 4,54 միլիարդ բնաչկությամբ կազմում է աշխարհի բնակչության մոտ 60%-ը։ Բնակչությամբ աշխարհի խոշորագույն պետություններն են Չինաստանը և Հնդկաստանը, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 36%-ը։ Աֆրիկան բնակչությամբ երկրորդ խոշոր մայրցամաքն է մոտ 1,28 միլիարդ բնակչությամբ կամ աշխարհի բնակչության 16%-ը։ Եվրոպայի բնակչությունը 2018 թվականի դրությամբ կազմում է 742 միլիոն կամ աշխարհի բնակչության 10%-ը, մինչդեռ Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան տարածաշրջանների բնակչությունը կազմում է 651 միլիոն (9%)։ Հյուսիսային Ամերիկայում բնակչությունը մոտ 363 միլիոն է (5%) և Օվկիանիայի բնակչությունը, որը ամենաքիչ բնակեցված տարածաշրջանն է, կազմում է 41 միլիոն (0.5%)[13]: Չնայած Անտարկտիդան չունի մշտական բնակչություն, այստեղ ապրում են միջազգային հետազոտական կայանների անձնակազմերը։ Այս բնակիչների քանակը աճում է ամռան ամիսներին և նվազում ձմռանը, քանի որ հետազոտողները վերադառնում են իրենց հայրենիք[14]։

Բնակչություն ըստ մայրցամաքի

Բնակչություն ըստ մայրցամաքի (2016 հաշվարկներ)
ՄայրցամաքԽտություն
(բնակիչ/կմ2)
Բնակչություն
(միլիոն)
Ամենաշատ բնակչությամբ երկիրԱմենաշատ բնակչությամբ քաղաք (մետրոպոլիտենային տարածք)
Ասիա96.44,4361,382,300,000 - Չինաստան35,676,000/13,634,685 - Մեծ Տոկիո/Տոկիո
Աֆրիկա36.71,2160186,987,000 - Նիգերիա21,000,000 - Լագոս
Եվրոպա72.97380145,939,000 - Ռուսաստան;
մոտ. 112 միլիոն Եվրոպայում)
16,855,000/12,506,468 - Մոսկվայի մետրոպոլիտենային տարածք/Մոսկվա[15]
Հյուսիսային Ամերիկա22.95790324,991,600 - ԱՄՆ23,723,696/8,537,673 - Նյու Յորք մետրոպոլիտենային տարածաշրջան/Նյու Յորք
Հարավային Ամերիկա22.84220209,567,000 - Բրազիլիա27,640,577/11,316,149 - Մեծ Սան Պաուլո/Սան Պաուլո
Օվկիանա4.539.90024,458,800 - Ավստրալիա5,005,400 - Սիդնեյ
Անտարկտիդա0.0003
(տարբեր)
0.004 ամռանը
(ոչ մշտական, փոխվող)[14]
N/A1,200 (ոչ մշտական, փոխվող) - Մակմուրդո կայան

Պատմություն

Աշխարհի բնակչության թվի հաշվարկը հնարավոր է դարձել միայնԱշխարհագրական հայտնագործությունների ժամանակաշրջանից սկսած։ Աշխարհի բնակչության ամենավաղ հաշվարկները եղել են 17-րդ դարում. Ուիլյամ Պետտիի հաշվարկով 1682 թվականին աշխարհի բնակչությունը եղել է 320 միլիոն (ժամանակակից հաշվարկներով մոտ երկու անգամ ավել է կազմել), 18 րդ դարի դրությամբ աշխարհի բնակչությունը կազմել է մոտ մեկ միլիարդ (հավասար ժամանակակից հաշվարկներին[16])։ Ավելի ճշգրիտ հաշվարկներ իրականացվել են 19-րդ դարում։ 1800-ականներին աշխարհի բնակչությունը կազմել է 600 միլիոնից մեկ միլիարդ և 1840-ական թվականներին մոտ 800 միլիոնից մեկ միլիարդ[17]։

Հաշվարկների դժվարությունը կայանում էր անճշտությունների մեծությունը, անգամ ներկայիս հաշվարկների մեջ անճշտությունները կազմում են 3%-ից 5%[18]։

Հին և հետդասական պատմություն

Աշխարհի բնակչության հաշվարկները գյուղատնտեսական ժամանակաշրջանում մոտ մ.թ.ա. 10,000 թվականին տատանվում էր 1-ից 15 միլիոն[19][20]։ Անգամ կան ավելի վաղ հաշվարկներ, ըստ որոնց բնակչության թիվը մ.թ.ա. 70.000 թվականին կազմել է 1,000-ից 10,000 մարդ։ 4-րդ դարում արևելյան և արևմտյան Հռոմեական կայսրությունում ապրել է 50-60 միլիոն մարդ[21]։

Հուստինիանոսի ժանտախտը, որը առաջին անգամ բռնկվել է Հռոմի կայսր Հուստինիանոսի կառավարման տարիներին, դարձել է Եվրոպայի բնակչության մոտ 50%-ի մահվան պատճառ 6-ից 8-րդ դարերում[22]։ Եվրոպայի բնակչությունը 1340 թվականին կազմել է ավելի քան 70 միլիոն[23]։ 14-րդ դարի Սև մահ համաճարակը նվազեցրեց աշխարհի բնակչությունը 1340 թվականի 450 միլիոնից մոտ 350-400 միլիոն 1400 թվականի դրությամբ[24], մարդկությանը պահանջվել է 200 տարի թվականակը վերականգնելու համար[25]։ Չինաստանի բնակչությունը 123 միլիոնից 1200 թվականին նվազեց 65 միլիոնը 1393 թվականին[26], մոնղոլների արշավանքների, սովի և համաճարակի հետևանքներով[27]։

Սկսած մեր թվարկության 2 թվականից Հին Չինաստանի Հան դինաստիան սկսեց ընտանիքների գրանցումը, որպեսզի իրականացնի գույքահարկը և վերահսկի տնային տնտեսությունների աշխատանքային պարտավորությունները[28]։ Այդ տարում Արևմտյան Հանի բնակչությունը գրանցվել էր 57,671,400 անձ 12,366,470 տնային տնտեսությունում, նվազելով 47,566,772 անձի 9,348,227 տնային տնտեսությունում 146 թվականին Հան դինաստիայի ավարտին[28]։ 1368 թվականին Մին դինաստիայի հիմնադրմամբ Չինաստանի բնակչությունը կազմել է մոտ 60 միլիոն և 1644 թվականին դինաստիայի ավարտին այն կազմել է մոտ 150 միլիոն[29]։ Անգլիայի բնակչությունը 1650 թվականին հաշվվում էր 5,6 միլիոն 1500 թվականի 2,6 միլիոնի փոխարեն[30]։ Նոր ցանքատեսակները, որոնք պորտուգալացի և իսպանացի գաղութարարները բերեցին Ամերիկայից և Ասիայից, ըստ որոշ հետազոտողների բերեցին բնակչության աճին 16-րդ դարում[31][32][33]։

Մինչկոլումբոսյան Ամերիկայի բնակչության թիվը անհայտ է, պատմաբան Դեյվիդ Հենիջը այն կոչել է «ամենաանպատասխան հարցը աշխարհում»[34]։ 20-րդ դարի վերջում գիտնականները համաձայնության եկան 55 միլիոն մարդու շուրջ, սակայն տարբեր աղբյուրներ նշում են տարբեր թվեր 10-ից մինչև 100 միլիոն[35]։ Ըստ ամենահամարձակ գիտական թեզերի, Ամերիկայի բնիկների մոտ 90%-ը մահացել է Հին Աշխարհի բերված հիվանդություններից, ինչպիսիք են բնական ջրծաղիկը, կարմրուկը և գրիպը[36]։ Դարերի ընթացքում եվրոպացիները ձեռք էին բերել իմունիտետ այս հիվանդություններից, մինչդեռ բնիկ ամերիկացիները չունեին այդպիսի իմունիտետ[37]։

Ժամանակակից պատմություն

Քարտեզում ցուցադրված է նվազագույնը մեկ միլիոն բնակչություն ունեցող ուրբանիզացված տարածաշրջանները 2006 թվականին: 1800 թվականի դրությամբ աշխարհի բնակչության միայն 3% էր բնակվում ուրբանիզացված տարածքներում, այս թիվը հասավ 47% 2000 թվականին և 50.5%` 2010 թվականին[38]: 2050 թվականին այն կարող է հասնել 70%[39]:

Եվրոպական Գյուղատնտեսական և Արդյունաբերական հեղափոխությունի ընթացքում երեխաների կյանքի միջին տևողությունը անհամեմատ աճեց[40]։ Լոնդոնում ծնված երեխաների, որոնք մահացան մինչև հինգ տարեկանը, տոկոսային հարաբերակցությունը 1730-1749 թվականների 74.5%-ից նվազեց 1810-1829 թվականներին կազմելով 31.8%[41][42]: 1700-ից 1900 թվականներին Եվրոպայի բնակչությունը 100 միլիոնից աճեց 400 միլիոն[43]։ Ընդհանուր բոլոր տարածքները, որոնց բնակչությունը ուներ եվրոպական ծագում կազմում էր աշխարհի բնակչության 36% 1900 թվականի դրությամբ[44]։

Բնակչության աճը Արևմուտքում ավելի արագացավ պատվաստումների ներդրմամբ և այլ բժշկական նորամուծությունների ու սանիտարիայի ներդրմամբ[45]։ Նյութական ապահովվածության բարձրացման շնորհիվ Բրիտանիայի բնակչությունը 19-րդ դարում 10 միլիոնից դարձավ 40 միլիոն[46]։ Միացյալ Թագավորության բնակչությունը հասավ 60 միլիոնի 2006 թվականին[47]։ Միացյալ Նահանգների բնակչությունը 1800 թվականի 5,3 միլիոնից դարձավ 106 միլիոն 120 թվականին և 307 միլիոն 2010 թվականին[48]։

20-րդ դարի առաջին կեսին Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը մասնակցեցին ապրեցին մեծ պատերազմներ, սով և համաճարակ, ինչի արդյունքում ունեցան ահռելի մարդկային կորուստներ (մոտ 60 միլիոն մահացած)[49][50]։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի բնակչությունը նվազեց, 1991 թվականի 150 միլիոնից 2012 թվականին դարձավ 143 միլիոն[51], սակայն 2013 թվականի դրությամբ նվազումը դադարեց[52]։

Զարգացող երկրների մեծ մասում տեղի է ունենում բնակչության արագ աճ սկսած 20-րդ դարի սկզբից, ինչը բացատրվում է տնտեսական զարգացմամբ և բնակչության կենսամակարդակի աճով։ Չինաստանի բնակչությունը 1850 թվականին եղել է 430 միլիոն, իսկ արդեն 1953 թվականին մոտ 580 միլիոն[53] և այժմ կազմում է 1,3 միլիարդ։ Հնդկաչին թերակղզու բնակչությունը, որը 1750 թվականին կազմում էր 125 միլիոն, 1941 թվականին հասավ 389 միլիոնի[54], իսկ այժմ Հնդկաստանի, Պակիստանի և Բանգլադեշի բնաչկությունները միասին կազմում են մոտ 1,63 միլիարդ[55]։ Ճավան, որը նախկին Ինդոնեզիան էր, 1815 թվականին ուներ 5 միլիոն բնակչություն, այժմ ունի ավելի քան 140 միլիոն բնակչություն[56]։ Ընդամենը մեկ դարում Բրազիլիայի բնակչությունն ավելացել է տասն անգամ 1900 թվականի 17 միլիոնից 2000 թվականին կազմել է 176 միլիոն, որը 21-րդ դարում կազմել է աշխարհի բնակչության մոտ 3%-ը։ Մեքսիկայի բնակչությունը 1900 թվականին կազմել է 13,6 միլիոն, իսկ 2010 թվականին՝ 112 միլիոն[57][58]։ 1920-ականների և 2000-ականների միջակայքում Կենիայի բնակչությունը 2,9 միլիոնից հասել է 37 միլիոնի[59]։

Միլիարդների ժամանակաշրջան

Աշխարհի բնակչությունը միլիարդների ժամանակաշրջանում (ԱՄՆ վիճ. ծառայության հաշվարկներ)
Բնակչություն123456789
Տարեթիվ180419271960197419871999201220272046
Պահանջված տարիներ12333141312131519

Համարվում է, որ աշխարհի բնակչությունը հասել է մեկ միլիարդի 1804 թվականին։ Եվս 123 տարի է պահանջվել, որպեսզի այն դառնա երկու միլիարդ 1927 թվականին, սակայն միայն 33 տարի է պայանջվել երեք միլիարդին հասնելու համար 1960 թվականին[60]։ Աշխարհի բնակչությունը դարձել է չորս միլիարդ 1974 թվականին, հինգ միլիարդ` 1987 թվականին, վեց միլիարդ 1999 թվականին և համաձայն ԱՄՆ-ի վիճակագրական ծառայության յոթ միլիարդ` 2012 թվականի մարտին[61]։ Այնուամենայնիվ Միացյալ Ազգերի կազմակերպության հաշվարկով աշխարհի բնակչությունը հասել է յոթ միլիարդի 2011 թվականի հոկտեմբերին[62][63][64]։

Համաձայն ներկայիս հաշվարկների, աշխարհի բնակչությունը կդառնա ութ միլիարդ 2024 թվականին և ինը միլիարդ` 2042 թվականին։ Տարբեր սցենարներով 205 թվականին աշխարհի բնակչությունը 2050 թվականին ամենաքիչը կլինի 7,4 միլիարդ, և ոչ շատ 10,6 միլիարդից[65]։ Հաշվարկները մեծ կախվածություն ունեն տարբեր վիճակագրական տվյալներից, հատկապես ծնելիության մակարդակից։ Ավելի երկար կանխատեսումներից սցենարով 2150 թվականին բնակչությունը կնվազի 3,2 միլիարդի վատագույն դեպքում և կհասնի 24,8 միլիարդի լավագույն դեպքում[65]։ Ըստ մեկ համարձակ սցենարի, 2150 թվականին բնակչությունը կդառնա 256 միլիարդի` ենթադրելով, որ ծնելության մակարդակը կմնա 1995 թվականի 3,04 երեխա յուրաքանչյուր կնոջը մակարդակին, սակայն 2010 թվականին այս մակարդակը նվազեց 2,52-ի[66][67]։

Գլոբալ ժողովրդագրություն

     >80      77.5–80      75–77.5      72.5–75      70–72.5      67.5–70      65–67.5      60–65      55–60      50–55
2015 թվականի քարտեզը ցույց է տալիս կյանքի միջին տևողությունը ըստ երկրների: 2015 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաշվարկել է, որ գլոբալ կյանքի միջին տևողությունը 71,4 տարի է[68]:

2012 թվականի դրությամբ գլոբալ սեռերի հարաբերակցությունը մոտավոր 1,01 տղամարդուն ընկնում է 1 կին։ Սեռերի տարբերությունը հօգուտ տղամարդկանց ավելի մեծ է Հնկաստանում և Չինաստանում[69][70]։ Աշխարհի բնակչության մոտ 26,3% 15 տարեկանից փոքր է, 65,9%-ը 15-ից 64 տարեկան է և 7,9%-ը` 65 և ավելի[69]։ Ածշխարհի բնակչության միջին տարիքը 2014 թվականի դրությամբ հաշվարկվել է 29,7 տարեկան[71] և կանխատեսվում է, որ կդառնա 37,9 տարեկան 2050 թվականին[72]։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների, աշխարհի բնակչության կյանքի միջին տևողությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 71,4 տարի, որից կանանցը` 74 տարի և տղամարդկանցը` 69 տարի[68]։ 2010 թվականին գլոբալ ծնելիության մակարդակը հաշվվում է 2,52 երեխա մեկ կնոջը[67]։ 2012 թվականին բրիտանացի հետազոտողների հաշվարկներով Երկիր մոլորակի բնակչությունը կշռում է մոտ 287 միլիոն տոննա, մեկ անձի միջին քաշը` 62 կգ[73]։

Ըստ ԿՀՎ 2013 թվականի հաշվարկների համախառն համաշխարհային արդյունքը կազմել է $74,31 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ մեկ շնչին ընկնող մեծությունը` $10 500 ԱՄՆ դոլար[74]։ Մոտ 1,29 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության 18,4%) ապրում է ծայրաստիճան աղքատ` վաստակելով օրական $1,25 ԱՄՆ դոլար և քիչ[75], մոտ 870 միլիոն մարդ (12,25%) ունի թերսնուցում[76]։ Աշխարհի բնակչության 83%-ը համարվում է տառաճանաչ[69]։ 2014 թվականի հունիսի դրութմաբ 3,03 միլիարդ մարդ օգտվում է համացանցից, որը կազմում է աշխարհի բնակչության 42,3%-ը[77]։

Հան չինացիները աշխարհում ամենախոշոր էթնիկ խումբն են, կազմում են աշխարհի բնակչության 19%-ը 2011 թվականի դրությամբ[78]։ Աշխարհում ամենաշատ խոսվող մայրենի լեզուներն են մանդարին չիներենը (խոսում է աշպարհի բնակչության 12.44%-ը), իսպաներենը (4.85%), անգլերենը (4.83%), արաբերենը (3.25%) և Հինդի-ուրդուն (2.68%)[69]: Աշխարհի խոշորագույն կրոնը Քրիստոնեությունն է, որի հետևորդները կազմում են աշխարհի բնակչության 31%-ը, երկրորդը` Իսլամն է մոտ 24,1% և երրորդը` Հինդուիզմը մոտ 13,78%[69]։ 2005 թվականի դրութմաբ աշխարհի բնակչության մոտ 16%-ը իրենց համարում են աթեիստներ[79]։

Խոշորագույն բնակչությամբ երկրներ

Աշխարհի բնակչության քարտեզը
1901-ից մինչև 2021 թվականների բնակչության գծապատկերը՝ ներկայիս ամենաբարձր բնակչություն ունեցող հինգ երկրների

10 ամենաշատ բնակչությամբ երկրներ

ԴիրքԵրկիր / ՏարածքԲնակչությունԱմսաթիվԱշխարհի
բնակչության %
Աբղյուր
1 Չինաստան1,399,040,000Սեպտեմբեր 9, 201918.1%[80]
2 Հնդկաստան1,352,070,000Սեպտեմբեր 9, 201917.5%[81]
3 ԱՄՆ329,867,000Սեպտեմբեր 9, 20194.27%[82]
4 Ինդոնեզիա265,015,300Հուլիս 1, 20183.43%[83]
5 Պակիստան212,742,631Մայիս 25, 20172.75%[84]
6 Բրազիլիա210,415,000Սեպտեմբեր 9, 20192.72%[85]
7 Նիգերիա188,500,000Հոկտեմբեր 31, 20162.44%[86]
8 Բանգլադեշ167,213,000Սեպտեմբեր 9, 20192.16%[87]
9 Ռուսաստան146,877,088Հունվար 1, 20181.9%[88]
10 Մեքսիկա126,577,691Հուլիս 1, 20191.64%[89]

Այս տասը երկրում ապրում է մոտ 4.38 միլիարդ մարդ, կամ աշխարհի բնակչության 57% 2018 թվականի հուլիսի դրությամբ։

Ամենախիտ բնակեցված երկրներ

Հետևյալ աղյուսակներում ամենախիտ բնակեցված երկրներն են բացարձակ և հարաբերական արժեքներով։

Բնակչության խտության (մարդ կմ2) քարտեզ 1994 թվականին։ Կարմիրով և վարդագույնով ամենաբարձր խտություն ունեցող տարածաշրջաններն են:
10 ամենախիտ բնակրեցված երկրներ (5 միլիոնից ավել բնակչությամբ)
ԳիրքԵրկիրԲնակչությունՏարածք (կմ2)Խտություն
(մարդ կմ2)
1 Սինգապուր5,638,7007107,942
2 Բանգլադեշ167,330,000143,9981,162
3 Թայվան23,577,48836,193651
4 Լիբանան6,093,50910,452583
5 Հարավային Կորեա51,635,25699,538519
6 Ռուանդա12,001,13626,338456
7 Նիդերլանդներ17,350,00041,526418
8 Հայիթի11,112,94527,065411
9 Հնդկաստան1,352,940,0003,287,240412
10 Իսրայել9,090,00022,072412

Ծանոթագրություններ