Պրոմեթիում

քիմիական միացություն

Պրոմեթիում (լատին․՝ Prometium), քիմիական տարր է, որի նշանն է Pm, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության 3-րդ խմբի արհեստական ռադիոակտիվ տարր։ Պատկանում է լանթանիդների ընտանիքին։ Կարգահամարը՝ 61, ստացվել են 141-154 զանգվածի թվերով իզոտոպներ, որոնցից ամենակայունն է 145 Pm(T1/2 = 18 տարի)։

61Նեոդիմ

ՊրոմեթիումՍամարիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
61Pm
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՊրոմեթիում / Promethium (Pm), Pm, 61
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
144,9127 զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe] 4f5 6s2
Ատոմի շառավիղ183 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ199 պմ
Իոնի շառավիղ(+3e)111 պմ
Էլեկտրաբացասականություն1,1 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալPm←Pm3+ −2,29В
Օքսիդացման աստիճաններ3
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 536,0(5,56) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1441 Կ
Եռման ջերմաստիճան~3273 Կ
Մոլյար ջերմունակություն27,6[1] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ19,96 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքվեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներa=3,65 c=11,65
C/a հարաբերություն3,19
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 17,9 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
61
Պրոմեթիում
144,913
4f56s2

Պրոմեթիումի կայուն իզոտոպները հայտնի չեն, նրանց մեծ մասը β-ճառագայթողներ են։ f-տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 4d10 4f5 5s2 5p6 6s2[2]։

Պատմություն

Բնության մեջ №JSP 61 տարրը հայտնաբերելու փորձերը սկսվել են 20-րդ դարի 20-ական թվականներիցо[3].։ Պրոմեթիումը ՝147Pm և 149Pm առաջինը ստացել են (5-10−6 գ) ամերիկացի քիմիկոսներ Ջ․ Մարինսկին, Լ․ Դլենդենինը և Չ․ Կորիելը (1945)՝ անջատելով ուրանի քայքայման արգասիքներից։

Անվանվել է ի պատիվ հին հունական դիցաբանական հերոս Պրոմեթեոսի։ Միջուկային ռեակտորներում զգալի քանակներով ստացվում է 147Pm (T1/2 = 2,64 տարի), որը կարելի է անջատել գրամներով և պրոմեթիումմ ամենալավ ուսումնասիրված իզոտոպն է։

Բնության մեջ

Բնության մեջ պրոմեթիումը առաջանում է աննշան քանակներով, որպես միջուկային ռեակցիաների արդյունք։ Բնական պրոմեթիումը հայտնաբերվել է 1968 թվակականին և գործնական նշանակություն չունի։

Հատկություններ

Ֆիզիկական

Տարրական պրոմեթիումը առաջին անգամ ստացվև է 1963 թվականին, այն արծաթափայլ, դեղնավուն մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ մոտ 1080 °C, եռմանը՝ 3200 °C, խտությունը՝ 7260 կգ/մ3։ Միացություններում պրոմեթիումի օքսիդացման աստիճանը + 3 է։

Քիմիական

Հայտնի են պրոմեթիումի օքսիդը՝ Pm2O3, հիդրօքսիդը՝ Pm(OH)3, ջրում լուծելի նիտրատը՝ Рm(NO3)3, քլորիդը՝ РmСl3 և այլն։

ԲանաձևՍիմետրիաԲյուրեղագրաֆիկ խումբՈչՊիրսոնի սինվոլa (pm)b (pm)c (pm)Zխտություն,
գ/սմ3
α-Pmվեցանկյուն[4][5]P63/mmc194hP4365365116547.26
β-PmԽորանարդային համակարգFm3m225cF441041041046.99
Pm2O3ԽորանարդIa3206cI80109910991099166.77
Pm2O3Մոնոցիկլիկ[6]C2/m12mS30142236589167.40
Pm2O3ՎեցանկյունP3m1164hP5380.2380.2595.417.53

Կիրառություն

Պրոմեթիումը ամենաշատ օգտագործվող (պլուտոնիումից, նեպտունիումից և տեխնիցիումից հետո) արհեստական տարրերից է, որն անջատում են միջուկային ռեակտորների բեկորային մետաղներից։

147Рm օգտագործվում է ատոմական մարտկոցներ պատրաստելու համար, որոնցում տեղի է ունենում β-ճառագայթման էներգիայի փոխարկում էլեկտրականի։ Հեռանկարային է նրանց օգտագործումը ժամացույցներում, լսողական և այլ ռադիոէլեկտրոնային սարքերում[7]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Emsley, John (2011). Nature's Building Blocks: An A–Z Guide to the Elements (new ed.). Oxford University Press. էջեր 428–430. ISBN 978-0-19-960563-7.
  • Lavrukhina, A. K.; Pozdnyakov, A. A. (1966). Аналитическая химия технеция, прометия, астатина и франция [Analytical Chemistry of Technetium, Promethium, Astatine, and Francium] (Russian). Nauka.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Comprehensive Inorganic Chemistry, The Lanthanides, S. 42–44.
  • James E. Huheey: Anorganische Chemie, 1. Auflage, de Gruyter, Berlin 1988, ISBN 3-11-008163-6, S. 873–900.
  • John Emsley: Nature's building blocks: an A-Z guide to the elements, Oxford University Press, 2001, ISBN 0-19-850340-7, S. 343–346.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։