Մեծ դեպրեսիվ խանգարում

Մեծ դեպրեսիվ խանգարումը, որն այլ կերպ անվանում են նաև ուղղակի դեպրեսիա մտավոր խանգարում է, որն նկարագրվում է նվազագույնս 2 շաբաթ տրամադրության անկմամաբ։ Այն սովորաբար ուղեկցվում է ինքնագնահատականի անկումով, հետաքրքրության բացակայությամբ սովորաբար հաճույք պատճառող զբաղմունքների նկատմամբ, ուժասպառությամբ և ցավով առանց հստակ պատճառի[1]։ Նրանք կարող են ունենալ նաև կեղծ համոզմունքներ և տեսիլքներ։ Որոշների դեպքում խնդիրը ի հայտ գալիս է էպիզոդներով, որոնք կարող են արտահայտվել հազվադեպ, մինչ ուրիշների մոտ ախտանշանները անընդհատ առկա են։ Մեծ դեպրեսիվ խանգարումը բացասական է անրադառնում անձնական կյանքի, աշխատանքի և կրթության վրա։ Դրա պատճառով խանգարվում է բնականոն կյանքի ռիթմը, քունը, ինչպես նաև կարող են տուժել սնման ռեժիմը և առողջական ընդհանուր վիճակը։Մեծ դեպրեսիայով տառապող չափահասների 2-8%-ը ավարտում են իրենց կյանքը ինքնասպանությամբ[3][4] և ըստ տվյալների ինքնասպան եղած մարդկանց մոտ 50%-ը ունեցել են դեպրեսիվ կամ այլ տրամադրության խանգարումներ[5]։Պատճառը համարվում է ժառանգական, հոգեբանական և միջավայրի պայմանների գործոնների համակցումը[1]։Ռիսկի մոտ 40%-ը կապված է ժառանգականության հետ։ Մեծ դեպրեսիվ խանգարման ախտորոշումը դրվում է հիմնականում անձի ներկայացրածի և հոգեբանական վիճակի քննության տվյալների հիման վրա[6]։ Մեծ դեպրեսիվ խանգարումը ախտորոշող լաբորատոր քննություն գոյություն չունի։ Այնուամենայնիվ պետք է կատարել որոշակի հետազոտություններ ֆիզիկական այլ պատճառները ժխտելու համար։ Մեծ դեպրեսիվ խանգարումը առավել ծանր և երկարատև խնդիր է քան ուղղակի տխրությունը, ինչը կյանքի նորմալ և անբաժան մասն է կազմում։ Միացյալ նահանգների կանխարգելիչ ծառայություններ մատուցող ընկերությունը առաջարկում է իրականացնել կանխարգելիչ հետազոտություններ դեպրեսիայի վերաբերյալ 12 և ավել տարիք ունեցող անձանց շրջանում[7][8], մինչ դեռ Կոհրանի նախկինում արված դիտարկումը փաստել է, որ կանխարգելիչ հարցումները չնչին ձևով են ազդում հայտնաբերման կամ բուժման վրա[9]։

Մեծ դեպրեսիվ խանգարում
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառԺառանգական, էկոլոգիական և հոգեբանական գործոններ[1]
Հիվանդության ախտանշաններԴեպրեսիա, տրամադրության անկում, ցածր ինքնագնահատական, անհեդոնիա (հետաքրքրության կորուստ սովորաբար հաճույք պատճառող զբաղմունքների նկատմամբ), ուժասպառություն, ցավ առանց հստակ պատճառի[1]
Բժշկական մասնագիտությունՀոգեբուժություն, հոգեբանություն
ՀոմանիշներԿլինիկական դեպրեսիա, ունիպոլյար դեպրեսիա, ունիպոլյար խանգարում, հետադարձ դեպրեսիա
Ռիսկի գործոններԸնտանեկան պատմություն, մեծ փոփոխություններ կյանքում, որոշ դեղամիջոցներ, խրոնիկական առողջական խնդիրներ, ալկոհոլային կամ թմրադեղային կախվածություն
Տարբերակիչ ախտորոշումԵրկբևեռ խանգարում, տխրություն, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ
ԲուժումՀոգեթերապիա, հակադեպրեսանտներ, էլեկտրոկոնվուլյացիոն թերապիա, վարժություններ[1][2]
ԲարդություններԻնքնասպանություն
Տևողություն2 շաբաթ և ավելի
Հանդիպման հաճախականություն216 միլիոն
 Major depressive disorder Վիքիպահեստում

Որպես կանոն խնդիրն ունեցողներին բուժում են հոգեթերապիայի և հակադեպրեսանտների միջոցով։ Դեղամիջոցները ունեն արդյունավետություն, սակայն դրանց արդյունավետությունը առավել տեսանելի է ծանր դեպրեսիայով ուղեկցվող դեպքերում[10][11]։

Հստակ չէ արդյոք ազդում են դեղամիջոցները ինքնասպանության ռիսկի վրա թե ոչ[12]։ Հոգեբանական խորհրդատվության տեսակները այս խնդրի բուժման դեպքում ներառում են կոգնիտիվ-վարքային թերապիա և միջանձնային թերապիա[1][13]։ Եթե այլ մեթոդները արդյունավետ չեն կարելի է դիտարկել էլեկտրոկոնվուլսիվ թերապիան։ Սեփական անձին վնաս հասցնելու ռիսկի դեպքում հնարավոր է կատարվի անձի կամքին հակառակ հոսպիտալիզացում[14]։

Մեծ դեպրեսիվ խանգարումը ախտահարել է մոտ 216 միլիոն մարդու 2015 թվականի տվյալներով ինչը երկրի բնակչության 3%-ն է[15]։ Կյանքի որոշակի շրջանում ախտահարվածների թիվը տատանվում է, Ճապոնիայում կազմելով մոտ 7%, իսկ Ֆրանսիայում մինչև 21%[16]։ Նման խնդիրով անձանց կյանքի տևողությունը ավելի երկար է զարգացած պետություններում (15%) ի համեմատ զարգացող պետությունների (11%)։ Ըստ ապրելիության այն երկրորդն է` մեջքի ստորին հատվածի ցավից հետո[17]։Հիվանդության առաջացման ամենահաճախակի տարիքը 20-ից 30 տարեկանն է[16][18]։ Կանայք մոտ երկու անգամ ավելի են ախտահարվում քան տղամարդիք[16][18]։ Ամերիկայի Հոգեբուժական Ասոցացիան ավելացրել է մեծ դեպրեսիվ խանգարումը հոգեբուժական խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ[19]։Ներկա պահին կամ նախկինում ախտահարվածները կարող են ունենալ սոցիալական ստիգմա[20]։

Մեծ դեպրեսիվ խանգարում

Նշաններ և ախտանիշներ

1892 թվականի վիմագրություն, որում դեպրեսիա ախտորոշումով կին է

Մեծ դեպրեսիան զգալիորեն ազդում է անձի ընտանիքի, անձնական հարաբերությունների, աշխատանքի կամ դպրոցական կյանքի, քնի եւ ուտելու սովորույթների եւ ընդհանուր առողջության վրա[21]։Դրա ազդեցությունը աշխատունակության եւ բարեկեցության վրա համեմատվել է այլ քրոնիկ բժշկական հիվանդությունների հետ, ինչպիսիք են շաքարային դիաբետը[22]։Մեծ դեպրեսիվ դրվագ ունեցող անձը սովորաբար շատ ցածր տրամադրություն է ունենում, որն ընդգրկում է կյանքի բոլոր ասպեկտները և ունենում է ահեդոնիա կապված բոլոր այն երևույթների հետ, որոնք նախկինում հաճույք են պատճառել[23]։Դեպրեսիա ունեցող անձիք ճնշված են, մտահոգված, նրանց տանջում են զանազան մտքեր, անընդհատ կա անպետքության, մեղքի, հուսալքության և անպաշտպանության զգացում։ Նրանց նաև հանգիստ չի տալիս ատելությունը սեփական անձի նկատմամբ[23]։

Ծանոթագրություններ