Շվեյցարիայի վարչական բաժանում

Վալե
Գրաբյունդեն
(Գրիցոն)
Ո
Նյովշատել
Յորա
Ցյուրիխ
Աարգաու
Լյուցերն
Զոլոթուրն
Ուրի
Շվից
Սեն Գալեն
AI
AR
Ցուգ
Բազել-Շտադտ
Լիխտ.

Շվեյցարիան դաշնային հանրապետություն է, որը կազմված է 26 կանտոններից (20 կանտոն և 6 կիսականտոն)։ Վարչատարածքային բաժանման ամենացածր մակարդակը համայնքներն են, որոնք ավելի քան 2 հազար են։ Ներքևում ներկայացված է կանտոնների ցանկը (պետք է նշել, որ Շվեյցարիայում կան բազմաթիվ քաղաքներ, որոնք երկրի տարբեր լեզուներով կրում են տարբեր անվանումներ)։

Ամեն կանտոն ունի իր սահմանադրությունը, պառլամենտը, կառավարությունը և բոլորովին անկախ է իր ներքին խնդիրների որոշման մեջ։ Կենտրոնական կառավարության վարման մեջ գտնվում են միջազգային հարցերը, դաշնային բյուջեն և փոխերի արտադրումը։ Չնայած թվարկածին, Շվեյցարիան միասնական պետություն է։

Կազմավորման առումով ամենավերջինը Յուրա կանտոնն է, որը առանձնացվել է Բեռնից 1979 թվականին հանրաքվեի արդյունքում։

Շվեյցարիայի մայրաքաղաքը դե յուրե բացակայում է, դե ֆակտո՝ Բեռն քաղաքը հանդիսանում է Դաշնային ժողովի նստավայր։

Շվեյցարիայի կանտոններ

Շվեյցարիայում յուրաքանչյուր կանտոն ունի իր սահմանադրությունը և օրենքները, օրենսդիր մարմինը կանտոնային խորհուրդն է (գերմ.՝ Kantonsrat) կամ մեծ խորհուրդը, գործադիր մարմինը կառավարող խորհուրդն է ( գերմ.՝ Regierungsrat ) կամ նահանգային խորհուրդը, որը բաղկացած է նահանգապետից (գերմ.՝ Landammann) կամ նախագահից։ նահանգային խորհրդի և կառավարության խորհրդականները (գերմ.՝ Regierungsrat) կամ նահանգային խորհրդականները։ Կանտոնը լիովին անկախ է ներքին խնդիրների լուծման հարցում։ Կենտրոնական կառավարությունը տնօրինում է միջազգային հարցերը, դաշնային բյուջեն և դրամաշրջանառությունը։ Այնուամենայնիվ, Շվեյցարիան մեկ պետություն է։ Երկրի կարգախոսը՝ «Մեկը բոլորի համար և բոլորը՝ մեկի համար»։ (լատին․՝ Unus pro omnibus, omnes pro uno)

Կազմավորման առումով ամենավերջինը Յուրա կանտոնն է (անջատվել է Բեռն կանտոնից 1979 թվականին հանրաքվեից հետո)։

Շվեյցարիայի շրջաններ

Ի տարբերություն այլ ունիտար պետությունների, դաշնային Շվեյցարիայի յուրաքանչյուր կանտոն ունի իր ներքին կազմակերպությունը։ Հետևաբար կանտոնի և համայնքի կամ կոմունայի միջև կան բազմաթիվ միջանկյալ մակարդակների կառույցներ։ Հաճախ օգտագործվում է շրջան (գերմ.՝ Bezirk) տերմինը։

Շվեյցարիայի համայնքներ

Համայնք, կոմունա (ֆր.՝ commune, գերմ.՝ Gemeinde, իտալ.՝ comune) Շվեյցարիայի վարչական միավորն է, որը կանտոնի անբաժանելի մասն է։ 2011 թվականի տվյալներով Շվեյցարիայում կա 2551 համայնք[1]։

Շվեյցարիայի յուրաքանչյուր քաղաքացի առաջին հերթին իր համայնքի քաղաքացին է, հետո՝ իր կանտոնի, հետո միայն Շվեյցարիայի Համադաշնության քաղաքացի։ Շվեյցարական հարկային համակարգը կառուցված է համապատասխանաբար. յուրաքանչյուր քաղաքացի վճարում է 3 տարբեր եկամտահարկ՝ մեկը Համադաշնության բյուջեին, երկրորդը՝ կանտոնի բյուջեին և երրորդը՝ իր համայնքին․ համապատասխանաբար, հարևան տներում ապրող և նույն եկամուտ ունեցող երկու քաղաքացիների հարկերը կարող են էապես տարբերվել տարբեր համայնքներում ապրելու պատճառով։

Ներքևում կանտոնները ներկայացված են համապատասխան դաշնային սահմանդրության[2][1]:

ԶինանշանՀապավումԿանտոնԿազմավորումՎարչկենտրոնԲնակչություն[2]Տարածք[3]Խտություն[4]Կոմունաների թիվ[5]Պաշտոնական լեզու(ներ)
ZHՑյուրիխի կանտոն1351Ցյուրիխ1,307,5671,729701171Գերմաներեն
BEԲեռն1353Բեռն962,9825,959158388Գերմաներեն, ֆրանսերեն
LUԼյուցեռն1332Լյուցեռն363,4751,49323388Գերմաներեն
URՈւրի1291Ալտդորֆ34,9891,0773320Գերմաներեն
SZՇվից1291Շվից141,02490814330Գերմաներեն
OWՕբվալդեն1291Զարնեն33,997491667Գերմաներեն
NWՆիդվալդեն1291Շտանս40,28727613811Գերմաներեն
GLԳլարուս1352Գլարուս38,2376855125
(from 2011: 3)
Գերմաներեն
ZGՑուգի կանտոն1352Ցուգ (քաղաք)109,14123941611Գերմաներեն
FRՖրիբուրգ1481Ֆրիբուր (քաղաք)263,2411,671141168Ֆրանսերեն, գերմաներեն
SOԶոլոթուռն1481Զոլոթուռն250,240791308122Գերմաներեն
BSԲազել-Շտադ1501 (Բազելի մասն էր մինչև 1833)Բազել185,227375,0723Գերմաներեն
BLԲազել-Լանդ1501 (Բազելի մասն էր մինչև 1833)Լիստալ269,14551850286Գերմաներեն
SHՇաֆհաուզեն1501Շաֆհաուզեն74,52729824627Գերմաներեն
ARԱպենցել Աուսերռոդեն1513 (Ապենցելի մասն էր մինչև 1597)Հերիզաու[6]52,65424322020Գերմաներեն
AIԱպենցել Իներռոդեն1513 (Ապենցելի մասն էր մինչև 1597)Ապենցել15,471173876Գերմաներեն
SGՍանկտ Գալլեն1803Սանկտ Գալլեն465,9372,02622285Գերմաներեն
GRԳրաուբյունդեն (Գրիզիոնի, Գրիսքուն, Գրիսոնս)1803Քուր188,7627,10526180Գերմաներեն, Ռոմանշերեն, Իտալերեն
AGԱրգաու (Արգովիա)1803Արաու581,5621,404388220Գերմաներեն
TGԹուրգաու (Թուրգովիա)1803Ֆրաուենֆելդ[7]238,31699122980Գերմաներեն
TIՏիչինո1803Բելինցոնա328,5802,812110169Իտալերեն
VDՎո1803Լոզան672,0393,212188375Ֆրանսերեն
VSՎալե1815Սյոն298,5805,22453143Ֆրանսերեն, գերմաներեն
NEՆյոշատել
                                         (Նևշատել)
1815Նյոշատել169,78280320653Ֆրանսերեն
GEԺնև1815Ժնև438,1772821,44245Ֆրանսերեն
JUՅուրա1979 (Բեռնի մի մասն էր)Դելեմոն69,5558388264Ֆրանսերեն
CHՇվեյցարիաԲեռն7,593,49441,2851742,596Գերմաներեն, Ֆրանսերեն, Իտալերեն, Ռոմանշերեն

Ծանոթագրություններ