iOS (մինչև 2010 թվականի հունիսի 24-ը՝ iPhone OS), բջջային օպերացիոն համակարգ, արտադրում և թողարկում է ամերիկյան Apple ընկերությունը։ Թողարկվեց 2007 թվականին. սկզբնական թողարկվեց iPhone և iPod touch-ի համար, իսկ ավելի ուշ iPad և Apple TV-ի համար։ Ի տարբերություն, Windows Phone-ի և Google Android-ի, թողարկվում է միայն Apple-ի սարքերի համար։ iOS-ում օգտագործվում է XNU միջուկը, որը հիմնված է Mach միքրոշարքի հիման վրա և պարունակում է Apple ընկերության կողմից ծրագրային կոդ։iOS միջուկը գրեթե համընկնում է Apple OS X օպերացիոն համակարգին։ Սկսած ամենասկզբի տարբերակից, iOS-ը աշխատում է պլանշետայինհամակարգիչների և սմարթֆոնների վրա, ARM պրոցեսսորով։
iOS-ը թողարկված է OS X օպերացիոն համակարգի հիման վրա, և օգտագործվում են նույն Darwin շարքի բաղադրիչները, համապատասխանեցված և օգտագործում է միևնույն շարք հիմնական բաղադրիչներից Darwin, համապատասխանում է POSIX-ի ստանդարտներին։
iOS-ում կա 4 վերացարկման շերտ՝ Core OS, Core Services, Media Layer և Cocoa Touch։
Ընթացիկ օպերացիոն համակարգի տարբերակում (iOS 8.0), առանձնանում է 1.3 - 1.5 Գբ ֆլեշ-հիշողության սարքեր համակարգային բաժնի համար, և 800 Մբ ազատ (կախված մոդելի պահանջներից)։
iPhone OS օպերացիոն համակարգը ներկայացրեց անձամբ Սթիվ Ջոբսը, 2007 թվականիհունվարի 9-ին iPhoneբջջային հեռախոսի հետ համատեղ, Macworld Conference & Expo ցուցահանդես-կոնֆերանսի ժամանակ։ Եվ արդեն թողարկվեց 2007 թվականի հունիսին[1]։ Apple-ը չէր մտածել առանձին անվանում օպերացիոն համակարգին, և դրա համար սկզբնական կարգախոսը հնչում էր այսպես. «iPhone-ը աշխատում է OS X-ով»[2]։
2013 թվականիմայիսի 19-ի դրությամբ App Store հավելվածների խանութում կա 900 հազարից ավելի հավելվածներ։ Ընդհանուր հավելվածները App Store-ում բեռնված են ավելի քան 50 միլիարդ անգամ[3]։
3.0 — թողարկվել է 2009 թվականի հունիսի 17-ին[4]։ ավելացան նոր 100 ֆունկցիաներ կտրել, պատճենել, տեղադրել]], MMS, Spotlight, Speak Notes, հնարավորություն բեռնել հեռուստահաղորդումներ, տեսահոլովակներ, ֆիլմեր և աուդիոգրքեր հենց iPhone-ում։
3.1.3 (build 7E18) — թողարկվեց 2010 թվականի փետրվարի 2-ին, վերջին տարբերակը iPod touch 1 և առաջին սերնդի iPhone-ի համար։
3.2 (build 7B367) — թողարկվեց 2010 թվականի հունվարի 27-ին՝ տարբերակը նախատեսված էր միայն iPad-ի համար, համապատասխանեցված նրա ելքերի հետ։
3.2.1 (build 7B405) — թողարկվեց 2010 թվականի հուլիսի 15-ին՝ միայն iPad-ի համար, բարելավվել է Wi-Fi-ի աշխատանքի կայունությունը։
3.2.2 (build 7B500) — թողարկվեց 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ միայն iPad-ի համար թողարկվեց 4.0.2 տարբերակի հետ միասին, վերացվեցին այն նույն սխալ ֆայլերը PDF։
Ներկայացվեց iOS 6 beta WWDC 2012-ում — 2012 թվականի հունիսի 12
Ներկայացվեց iOS 6 Golden Master Yerba Buena Center-ում — 12 սեպտեմբերի 2012 թվական։
6.0 (build 10A403, 10A405, 10A406, 10A407) — 19 սեպտեմբերի 2012 թվական։ Ներառում է ավելի քան 200 նորամուծությունների, այդ թվում Google-ի քարտեզները, ավելացավ Passbook-ը, իսկ YouTube-ը ջնջված է և հասանելի է App Store-ում։
6.0.1 (build 10A523, 10A525, 10A8426) — 1 նոյեմբերի 2012 թվական։
6.0.2 (build 10A550; 10A551; 10A8500) — 18 դեկտեմբերի 2012 թվական։ iPhone 5-ի և iPad mini-ի համար։
6.1 (build 10B141, 10B142, 10B143, 10B144) — 28 հունվարի 2013 թվական։ Ինչպես նաև iTunes Match-ի բաժանորդները այժմ կարող են ներբեռնել են iCloud երգերն առանձին-առանձին, Passbook-ի վերադիզայնավորում, ամենասկզբում պետք է ակտիվացնել FaceTime և iMessage ծրագրերը։ Նոր նվագարկիչ պատնշման էկրանին[5]։