Հասան Ռոհանի

Հասան Ռուհանի (պարս.՝ حسن روحانی, տառադարձվում է նաև Ռոհանի, Ռոուհանի, Rowhani, ծնունդով Հասան Ֆերիդան حسن فریدون նոյեմբերի 12, 1948(1948-11-12)[1][2], Սորխե, Սեմնան, Իրան) Իրանի նախագահ[6], իրավաբան, ակադեմիկոս և միջազգայնագետ, Իրանի նախագահը մինչև 2021 թվականը։ 1999 թ. նա փորձագետների միության նախագահն էր[7]։

Հասան Ռոհանի
պարս.՝ حسن روحانی
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 12, 1948(1948-11-12)[1][2] (75 տարեկան)
ԾննդավայրՍորխե, Սեմնան, Իրան
Քաղաքացիություն Իրան[3]
Մայրենի լեզուպարսկերեն
Կրոնշիա իսլամ
ԿրթությունԿալեդոնիական համալսարան (1995), Կալեդոնիական համալսարան (1999), Qom Seminary? (1978) և Թեհրանի համալսարան (1972)
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, գրող, հոգևորական և փաստաբան
ԱշխատավայրԹեհրանի համալսարան
ԱմուսինSahebeh Rouhani?
Ծնողներհայր՝ Haj Asdollah Fereydoon Rohani?[5]
Զբաղեցրած պաշտոններԻրանի նախագահ, Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ, Չմիացած երկրների շարժման գլխավոր քարտուղար, Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ և Secretary of the Supreme National Security Council?
ԿուսակցությունModeration and Development Party?
ԵրեխաներMohammad Rouhani?
Կայքpresident.ir
Ստորագրություն
Изображение автографа
 Hassan Rouhani Վիքիպահեստում

Կենսագրություն

Հասան Ռոհանին ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 12-ին Հյուսիսային Իրանի Սեմնան նահանգի, Սորհե բնակավայրում։

Կրոնական կրթությունը սկսել է 1960 թվականին։ Շիաների սուրբ քաղաք Կումում ստացել է հոգևոր կրթություն։ 1969 թվականին ընդունվել է Թեհրանի համալսարան և 1972 թվականին ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։ 1995 թվականին Գլազգոյի Կալեդոնյան համալսարանում պաշտպանել է մագիստրոսական թեզ «Իսլամական օրենսդիր իշխանությունը Իրանի օրինակով» («The Islamic legislative power with reference to the Iranian experience») թեմայով։ 1999 թվականին նույն համալսարանում ստացել է փիլիսոսփայական գիտությունների դոկտորի աստիճան (PhD)։

Սովորել է օտար լեզուներ։ Տիրապետում է ռուսերեն[8], արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներին[9]։

Ընտրությունների պատմություն

ՏարիԸնտրությունՔվեներ%ԴիրքՆշումներ
1980Խորհրդարանական19,01762.1Հաղթանակ
1984Խորհրդարանական729,96558.317-րդՀաղթանակ
1988Խորհրդարանական 412,895 42.1Հաղթանակ
1992Խորհրդարանական 432,767 47Հաղթանակ
1996Խորհրդարանական 465,440 32.5Հաղթանակ
2000Խորհրդարանական 498,916 17.0240-րդՊարտություն
Միջնաժամկետ փորձագետների խորհուրդ1-ինՀաղթանակ
2006Փորձագետների խորհուրդ844,1907-րդՀաղթանակ
2013Նախագահական18,613,32950.881-ինՀաղթանակ
2016Փորձագետների խորհուրդ 2,238,166 49.723-րդՀաղթանակ

Այցելությունը Հայաստան

2016 թվականի դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոհանին[10]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասան Ռոհանի» հոդվածին։