Հունարենի այբուբեն

Հունարենի այբուբեն, կիրառվում է հունարեն գրավոր լեզվում սկսած մ․թ․ա․ 9-րդ դարի վերջ-8-րդ դարի սկիզբ[1][2]։ Այն ձևավորվել վաղ փյունիկյան այբուբենի հիման վրա[3] և առաջին այբուբենն էր, որ ինչպես բաղաձայնների, այնպես էլ ձայնավորների համար ուներ առանձին գրային նշաններ։ Արխաիկ և վաղ Դասական ժամանակաշրջաններում հունարենի այբուբենը ունեցել է մի քանի տեղական տարբերակներ, բայց մ․թ․ա․ 4-րդ դարավերջին էվկլիդյան այբուբենը՝ բաղկացած 24 տառից, որ դասավորված էին ալֆայից օմեգա, դառնում է հիմնական այբուբեն և հենց այս տարբերակը մինչ օրս գործածվում է հունարեն գրավոր լեզվում։ 24 տառերն են՝ Α α, Β β, Γ γ, Δ δ, Ε ε, Ζ ζ, Η η, Θ θ, Ι ι, Κ κ, Λ λ, Μ μ, Ν ν, Ξ ξ, Ο ο, Π π, Ρ ρ, Σ σ/ς, Τ τ, Υ υ, Φ φ, Χ χ, Ψ ψ և Ω ω։

Հունարենի այբուբեն
Տեսակայբուբեն
Լեզուներհունարեն
Կազմված էԱլֆա, Բետա, Գամմա, Դելտա, Էպսիլոն, Ձետա, Էտա, Տետա, Յոտա, Կապպա, Լյամբդա, Մյու, Նյու, Քսի, Օմիկրոն, Պի, Ռո, Սիգմա, Տաու, Իփսիլոն, Ֆի, Խի, Փսի և Օմեգա
Ժամանակաշրջանմ․թ․ա․ 800 թվական
Ժառանգված համակարգՓյունիկերենի այբուբեն
Եղբայրական համակարգԳոթական, Կիրիլյան, Ղպտիական, Հայկական, Հին իտալական, Լատինական, Վրացական այբուբեններ
ISO 15924Grek
 Greek alphabet Վիքիպահեստում
Ժամանակակից հունարեն այբուբեն

Հունարենի այբուբենը լատինական և կիրիլյան այբուբենների նախնին է[4]։ Ինչպես լատինական և կիրիլյան այբուբենները հունական այբուբենը ևս ամեն մի տառի համար ունի առանձին գրանիշ։ Լատինական այբուբենի հետ զուգահեռ հունական այբուբենում ևս ձևավորվել է մեծատառ-փոքրատառ համակարգը։ Որոշ տառերի ձայնային արժեքները և պայմանական տառադարձումները տարբերվում են հին և ժամանակակից հունարենում, քանի որ հունարենի արտասանությունը մ․թ․ա․ 5-րդ դարից մինչև մեր օրերը ենթարկվել է զգալի փոփոխությունների։ Տարբեր էին նաև հին և ժամանակակից հունարենի տարբերանշանները։ Բացի նրանից, որ հունարենի այբուբենը կիրառվում է հունարեն գրավոր լեզվում, նրա և հին և նոր տարբերակները հավասարապես կիրառվել և կիրառվում են մաթեմատիկայում, գիտության մեջ և մի շարք այլ բնագավառներում որպես տեխնիկական սիմվոլների և նշանների աղբյուր։

Տառեր

Հնչյունային արժեքներ

ՏառՏառի անվանումՀին արտասանությունԺամանակակից արտասանություն
IPA[5]Արևմտյան եվրոպական մոտավոր համարժեքIPA[6]Արևմտյան եվրոպական մոտավոր համարժեք
Α αalpha (ալֆա)Կարճ՝ a
Երկար՝
Կարճ՝ ինչպես անգլերենում await[7]-ի -ին տառը
Երկար՝ father[7]-ի ա-ն
a a ինչպես անգլերեն father[8]
Β βbeta (բետա)b [7][9]b-ն ինչպես անգլերեն better[7][9][10]-ումv v ինչպես անգլերեն vote[8]
Γ γgamma (գամմա)ɡ
γ, κ, ξ, χ-ից առաջ ŋ և հնարավոր է μ
g-ն get[7][9]-ում
γ, κ, ξ, χ և հնարավոր է μ[7][9]-ից առաջ, ինչպես անգլերեն sing-ում
ɣ ~ ʝ ,
ŋ [ex 1] ~ ɲ [ex 2]
g ինչպես իսպաներեն lago կամ y ինչպես անգլերեն yellow[8]
Δ δdelta (դելտա)d d-ն delete[7][9][10]-ումð th ինչպես անգլերեն then[8]
Ε εepsilon (էփսիլոն)e e-ն pet[7]-ումe e ինչպես անգլերեն pet[8]
Ζ ζzeta (զետա)[zd] կամ հնարավոր է dz sd-ն wisdom-ում
կամ երբեմն dz, ինչպես adze[11][12]-ում
z z ինչպես անգլերեն zoo[8]
Η ηeta (էտա)ɛː ê-ն, ինչպես ֆրանսերեն tête[13]-ումi i ինչպես անգլերեն machine[8]
Θ θtheta (թետա)t-ն անգլերեն top[7][13]-ումθ th ինչպես անգլերեն thin[8]
Ι ιiota (յոտա)Կարճ՝ i
Երկար՝
Կարճ i, ինչպես ֆրանսերեն vite[13]-ում
Երկար i ինչպես անգլերեն machine[8]-ում
i , ç [ex 3], ʝ [ex 4], ɲ [ex 5]i ինչպես անգլերեն machine[8]
Κ κkappa (կապպա)k k, ինչպես անգլերենում[7][13]k ~ c k ինչպես անգլերեն[8]
Λ λla(m)bda (լամբդա)l l, ինչպես անգլերեն lantern[7][10][14]-ումl l ինչպես անգլերեն lantern[8]
Μ μmu (մյու)m m, ինչպես անգլերեն music[7][10][14]-ումm m ինչպես անգլերեն music[8]
Ν νnu (նյու)n n, ինչպես անգլերեն net[14]-ումn n ինչպես անգլերեն net[8]
Ξ ξxi (քսի)[ks]x, ինչպես անգլերեն fox[14]-ում[ks]x ինչպես անգլերեն fox[8]
Ο οomicron (օմիկրոն)o o, ինչպես գերմաներեն Gott[14]-ումo o ինչպես գերմաներեն Gott, անգլերեն soft[8]- նման
Π πpi (պի)p p, ինչպես անգլերեն top[7][14]-ումp p ինչպես անգլերեն top[8]
Ρ ρrho (ռո)r հայերեն ռr հայերեն ռ
Σ σ/ς, Ϲ ϲsigma (սիգմա)s
β, γ կամ μ-ից առաջ z
s, ինչպես անգլերեն soft[7]-ում
s, ինչպես անգլերեն muse -ում, երբ գտնվում է β, γ, μ[14]-ից առաջ
s ~ z s ինչպես անգլերեն soft[8] կամ s ինչպես անգլերեն muse
Τ τtau (տաու)t t, ինչպես անգլերեն coat[7][14]-ումt t ինչպես անգլերեն coat[8]
Υ υupsilon (ուփսիլոն)Կարճ՝ y
Երկար՝
Կարճ u, ինչպես lune
Երկար u ինչպես ֆրանսերեն ruse[14]
i i ինչպես անգլերեն machine[8]
Φ φphi (ֆի)p ինչպես անգլերեն pot[15]f f ինչպես անգլերեն five[8]
Χ χchi (խի)c ինչպես անգլերեն cat[7]x ~ ç ch ինչպես շվեդերեն loch ~ ch ինչպես գերմաներեն ich
Ψ ψpsi (փսի)[ps]ps ինչպես անգլերեն lapse[7][15][ps]ps ինչպես անգլերեն lapse[8]
Ω ωomega (օմեգա)ɔː aw ինչպես անգլերեն saw[7]o o ինչպես գերմաներեն Gott, նման անգլերենի soft[8]-ին

Բաղաձայն հնչյունների շարքում բոլոր տառերը, որ արտահայտում են ձայնեղ պայթական /b, d, g/ և շնչեղ պայթական /pʰ, tʰ, kʰ/ հին հունարենում համապատասխանում են ժամանակակից հունարենի շփական հնչյուններին։ Բաղաձայնները հետևյալն են․

 Նախկին ձայնեղ պայթականներՆախկին շնչեղներ
ՏառՀինԺամանակակիցՏառՀինԺամանակակից
ՇրթնայինΒ β

b

vΦ φphf
ԱտամնայինΔ δd/ð/Θ θth/θ/
ՀետնայինΓ γgɣ ~ ʝ Χ χkhx ~ ç

Ժամանակակից հունարենի ձայնային արժեքները արտացոլում են հետդասական հունարենի ձայնավորների համակարգի արմատական պարզեցումը՝ միավորելով հին տարբեր հնչույթներ և կրճատելով դրանց թիվը։ Սա ձայնավոր տառերի որոշ խմբերի այսօր թույլ է տալիս արտահայտել նմանատիպ հնչյունները։ Ժամանակակից հունարենի ուղղագրությունը նմանանտիպ շատ դեպքերում պահպանում է պատմական, հին արտասանությունը։ Որպես արդյունք ժամանակակից հունարեն բառերի գրությունը հաճախ կախված չէ արտասանությունից, մինչդեռ հակառակ իրավիճակում՝ ուղղագրությունից դեպի արտասանություն, սովորաբար կանխատեսելի է և կանոնավոր։

Հետրյալ ձայնավոր տառերը և տառակապակցությունները ներառում են վերոնշյալ միավորումները․

ՏառՀինԺամանակակիցՏառՀինԺամանակակից
Η ηε>iΩ ωɔː> o
Ι ιiΟ οo
ΕΙ ειΕ εe> e
Υ υu> yΑΙ αιai
ΟΙ οιoi > y 
ΥΙ υι > y 

Ժամանակակից հունախոսները սովորաբար գործածում են ժամանակակից նույն սիմվոլ-հնչյունները նաև պատմական հունարեն ընթերցելիս։ Օտար երկրներում հին հունարեն ուսանողները կարող են կիրառել հին հունարենի ընթերցման պայմանական մոտեցումները։

Տառակապակցություններ և տառամիացություններ

Որոշ տառակապակցություններ ունեն հատուկ պայմանական ձայնային արժեքներ, որոնք տարբերվում են իրենց առանձին բաղադրիչներից։ Դրանց մեջ կան ձայանվոր հնչյունների որոշ տառակապակցությոններ, որոնք այժմ դարձել են մոնոֆոններ (միաձայններ)։ Հետևյալ 4-ից՝ ⟨ει, αι, οι, υι,⟩ բացի այս 2-ը՝ ⟨ηι, ωι⟩ և սա՝ ⟨ου⟩ արտասանվում են /u/. Հին հունարենի դիֆտոնգները՝ ⟨αυ⟩, ⟨ευ⟩ և ⟨ηυ⟩ ժամանակակից հունարենում կարդացվում են [av], [ev] և [iv]։ Որոշ դեպքերում նրանք դառնում են համապատասխանաբար [af], [ef] և [if][16]։ Ժամանակակից հունարենի բաղաձայնների կապակցություններ ⟨μπ⟩ և ⟨ντ⟩ համապատասխանաբար փոխարինում են [b] և [d] (կամ [mb] և [nd]) հնչյուններին, ⟨τζ⟩-ն [dz]-ին իսկ ⟨τσ⟩-ն՝ [t͡s]-ին. Ի հավելումն, և՛ հին հունարենում, և՛ ժամանակակից հունարենում ⟨γ⟩ տառը մեկ այլ ետնալեզվային բաղաձայնից առաջ փոխարինում է ետնալեզվային ռնգային [ŋ]-ին, իսկ ⟨γγ⟩ և ⟨γκ⟩ կարդացվում են անգլերեն ⟨ng⟩-ի նման։ Նույն կերպ ⟨μπ⟩, ⟨ντ⟩ և ⟨γκ⟩ կիրառվում են [g]-ի փոխարեն.Կան նաև ⟨γχ⟩ և ⟨γξ⟩ կապակցություններ։

ԿապակցությունԱրտասանությունԱյլ արտասանություն
αυ[av][af]
ευ[ev][ef]
ηυ[iv][if]
μπ[b]
ντ[d]
τζ[dz]
τσ[t͡s]

Տարբերակիչ նշաններ

Հին հունարենի համար սովորաբար օգտագործվել է բազմատոն ուղղագրություն։ Յուրաքանչյուր բառի շեշտված ձայնավորը կրում է առոգանության 3 նշաններից մեկը՝ բարձր շեշտ (ά), հանդիսավոր շեշտ ( ) և կոչական շեշտ (α̃ կամ α̑). Այս նշանները նախապես նախագծվել են հին հունարենի հնչյունաբանական առոգանության շեշտի տարբեր ձևերը տեսակները նշելու համար։ Ժամանակի ընթացքում նրանց կիրառությունը դարձավ պայմանական և պարտադիր հունարեն գրական լեզվում, ուշ հնադարում առոգանության շեշտը դարձավ ընդգծված շեշտ, այնուամենայնիվ այս 3 շեշտերը ընդհանրապես չեն համապատասխանում ներկայիս արտասանության հնչյունական տարբերություններին։ Ցանկացած բառի սկզբնական ձայնավոր պետք է կրի այս 2 այսպես կոչված «շնչառական նշաններից» մեկը՝ կոպիտ շնչառական (), որ նշում է /h/ ձայնը բառասկզբում, կամ հարթ շնչառական (), որ նշում է /h/-ի բացակայությունը։ rho (ρ) տառը ձայնավոր չէ, սակայն կրում է կոպիտ շնչառական շեշտ բառասկզբյան դիրքում։ Եթե rho-ն կրկնակի է բառի մեջ առաջին ρ միշտ կրում է հարթ շնչառական շեշտ, իսկ երկրորդը՝ կոշտ շնչառական (ῤῥ) և գրադարձումը լինում է հետևյալ կերպ՝ rrh։

The vowel letters ⟨α, η, ω⟩ ձայնավորները կրում են լրացուցիչ տարբերանշաններ, այսպես կոչված յոտա ստորագրություն, որը իրենից ներկայացնում է փոքրիկ ուղղահայաց գծիկ ⟨ι⟩։ Այս յոտան ներկայացնում է երկար դիֆտոնգները՝ ⟨ᾱι, ηι, ωι⟩ (/aːi, ɛːi, ɔːi/), որոնք հին ժամանակներում դարձել են մոնոֆոններ։

Հունարենի մեկ այլ տարբերանշան է երկձայն տառի հնչյունների բաժանման նշանը՝ (¨), որ ցույց է տալիս դադար։ Այս տարբերանշանների համակարգը հիմնել է Արիստոֆանեսը Բյուզանդիոնից (Կոստանդնուպոլիս), ով մ․թ․ա․ 3-րդ դարում աշխատել է Ալեքսանդրիայի թանգարանում[17]։ Արիստոֆանեսը առաջինն էր նաև, որ բանաստեղծությունը բաժանեց տողերի, այն արձակից վերածելով չափածոյի, նաև ստեղծեց տեքստային քննադատության նշաններ[17]։ 1982 թվականին նոր պարզեցված ուղղագրությունը (հայտնի է որպես «մոնոտոն») Հունաստանը պաշտոնապես ընդունել է ժամանակակից հունարենի գրության համար։ Այն կիրառում է միայն 1 շեշտային նշան՝ բարձր շեշտը (այս կոնտեքստում հայտնի է որպես tonos), որ շեշտում է բազմավակ բառերի վանկերից մեկը և երբեմն ձայնավոր տառերի զույգերում առանձնացնում է դիֆտոնգները տառակապակցությունների ընթերցումից՝ ստեղծելով միատոն համակարգ, որ շատ նման է իսպաներենում գործածվող շեշտային համակարգին։ Բազմատոն համակարգը դեռևս պայմանականորեն կիրառվում է հին հունարենի գրության համար, բացի այդ գրատպության և հիմնականում պահպանողական գրողների մոտ ժամանակակից Հունաստանում կարելի է հանդիպել նրա կիրառությանը։

Չնայած տարբերանշանային չէ, բայց ստորակետը կատարում է նույն գործառույթը, ինչ «լուռ տառերը» հունարեն որոշ բառերում՝ սկզբունքորեն տարբերակելով ό,τι (ó,ti «որևէ») ότι (óti, «որ»)-ից[18]։

Հռոմեականացում

Հունարեն տեքստը կամ հունական անունը լատինատառ դարձնելու բազմաթիվ մեթոդներ կան[19]։ Դասական հունարենի անվանման ձևը պայմանականորեն վերարտադրվել է անգլերենում՝ հենվելով հին ժամանակներում լատիներեն մտած հունարեն փոխառությունների վրա[19]։ Այս համակարգում ⟨κ⟩ փոխարինվում է ⟨c⟩ -ով ⟨αι⟩ և ⟨οι⟩ դիֆտոնգները համապատասխանաբար ներկայանում են որպես ⟨ae⟩ և ⟨oe⟩ (կամ ⟨æ,œ⟩), ⟨ει⟩ և ⟨ου⟩ պարզեցվում են համապատասխանաբար որպես ⟨i⟩ և ⟨u⟩[19]։ Հարթ շնչառական նշանները հիմանականում անտեսվում են, իսկ կոշտ շնչառական նշանները սովորաբար ներկայանում են որպես ⟨h⟩[19]։ Հին հունարենի ժամանակակից գիտական գրադարձման մեջ ⟨κ⟩ սովորաբար հանդես է գալիս որպես ⟨k⟩, իսկ ⟨αι, οι, ει, ου⟩ ձայնավորների կապակցությունները համապատասխանաբար որպես ⟨ai, oi, ei, ou⟩[19]։ ⟨θ⟩ և ⟨φ⟩ տառերը հիմնականում հանդես են գալիս որպես ⟨th⟩ և ⟨ph⟩, ⟨χ⟩ կամ որպես ⟨ch⟩ կամ ⟨kh⟩, բառասկզբի ⟨ρ⟩ որպես ⟨rh⟩[19]։

Ժամանակակից հունարենում գոյություն ունեն տառադարձման շատ տարբեր ձևեր[19]։ Այս տարբերությունը լայնորեն հենվում է նրա վրա, թե ինչքան մոտ են դրանք հին հունական գրադարձման համակարգի պայամանական տառային կապակցություններին և ինչ աստիճանի է իրականացվում՝ ճշգրիտ տառ-տառ գրադարձում, թե ավելի հնչյունական տառադարձում[19]։ Ստանդարտացված նախկին տառադարձման համակարգը սահմանվել է Միջազգային տառադարձման համակարգի[19][20], ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումներ փորձագետների[21], Գրադարանների կոնգրեսի[22] կողմից։

ՏառԱվանդական լատինական տառադարձում
Α αA a[19]
Β βB b[19]
Γ γG g[19]
Δ δD d[19]
Ε εE e[19]
Ζ ζZ z[19]
Η ηĒ ē[19]
Θ θTh th[19]
Ι ιI i[19]
Κ κC c, K k[19]
Λ λL l[19]
Μ μM m[19]
Ν νN n[19]
Ξ ξX x[19]
Ο οO o[19]
Π πP p[19]
Ρ ρR r, Rh rh[19]
Σ σS s[19]
Τ τT t[19]
Υ υY y, U u[19]
Φ φPh ph[19]
Χ χCh ch, Kh kh[19]
Ψ ψPs ps[19]
Ω ωŌ ō[19]

Պատմություն

Ծագում

Dipylon inscription, one of the oldest known samples of the use of the Greek alphabet,

Միկենյան ժամանակաշրջանում՝ մ․թ․ա․ 16-12-րդ դարերում, վաղ հունարենի, որ հայտնի է որպես միկենյան հունարեն, գրության համար գործածվում էր Գծային B (Linear B) համակարգը։ Այս գրային համակարգը, որ չի համապատասխանում հունարեն այբուբենին, վերջին անգամ թվագրվում է մ․թ․ա․ 13-րդ դար։ Մ․թ․ա․ 13-րդ դարավերջին արդեն ձևավորվում է հունական այբուբենը[23]։ 2 գրային համակարգերի համաժամանակյա գործածության շրջանը, երբ ոչ հունարեն տեքստեր էին վկայագրվում, հայտնի է որպես հունարենի մութ դարեր։ Հույները այբուբենը համապատասխանեցրին վաղ փյունիկյան այբուբենին, որ սերտ կապերո ունի արևմտասեմական լեզուների համար գործածվող գրերի հետ։ Չնայած փյունիկյան այբուբենում բաղաձայնները սահմանափակ են։ Երբ այն համապատասխանեցվում էր հունական գրին, որոշ բաղաձայններ հարմարեցվել են ձայնավորներին։ Ե՛վ ձայնավորների, և՛ բաղաձայնների կիրառումով հունարեն այբեբենը դարձրավ առաջինը նեղ իմաստով[4] որպես սեմական լեզուներում կիրառվող աբջադներից (առանց ձայնավորի այբուբեն) տարբերվող, առանձնահատուկ այբուբեն[24]։

Early Greek alphabet on pottery in the National Archaeological Museum of Athens

Հունարենը սկզբում վերցրել էր փյունիկյան այբուբենի բոլոր 22 տառերը։ 5-ը վերանշանակվել էին ձայնավոր հնչյունների նշման համար․ սահուն բաղաձայններ /j/ (yodh)-ը և /w/ (waw)-ը օգտագործվել են որպես [i] համապատասխանաբար (Ι, iota) և [u] (Υ, upsilon)-ի համար։ Կոկորդային ավարտուն բաղաձայն /ʔ/ (|aleph)-ը օգտագործվել է [a] (Α, alpha)-ի համար, ֆարինգենյան /ʕ/ (ʿayin)-ը փոխարինվել է [o] (Ο, omicron)-ով, /h/ (he) տառը դարձել է [e] (Ε, epsilon)-ով։ waw-ի կրկնակը փոխառվել է [w] բաղաձայնի համար (Ϝ, digamma)։ Ուժեղ կոկորդային /ħ/ (heth)-ն հունարենի տարբեր բարբառների կողմից փոխառվել է 2 տարբեր գործառույթների համար՝ որպես տառ /h/ (Η, heta)-ի համար այն բարբառների կողմից, որոնք ունեն այդ տառը, և որպես լրացուցից ձայնավոր տառ երկար /ɛː/ (Η, eta)-ի համար բաղաձայնների պակաս ունեցող բարբառների կողմից։ 7-րդ երկար ձայնավոր /ɔː/ (Ω, omega)-ի համար ստեղծվեց նոր տառ։

Հունարենը ավելացրել է նաև 3 բաղաձայն հնչյուններ իր շնչեղ պայթական ձայների և բաղաձայնների խմբերի համար՝ Φ (phi) /pʰ/-ի համար, Χ (chi) /kʰ/-ի համար և Ψ (psi) /ps/-ի համար։

Արևմտյան հունարենի տարբերակներում Χ գործածվում է /ks/ և Ψ /kʰ/-ի փոխարեն։ Այս տառերի ծագումը վիճելի է։

Փյունիկյան 3 օրիգինալ տառեր դուրս են եկել կիրառությունից մինչ այբուբենը կընդուներ իր դասական ձևը․ Ϻ (san) տառը, որը մրցակցության մեջ էր Σ (sigma)-ի հետ արտահայտելով /s/ հնչյունը։

Ϙ (qoppa) տառը, որ ավելորդ էր /k/ տառի համար, քանի որ կար Κ (kappa)-ն, Ϝ (digamma), որի ձայնային արժեքը /w/ է դուրս է մղվել կամ լեզվի դասական շրջանից առաջ, կամ էլ դրա ընթացքում։

Հունարենը հիմնականում գրվում է աջից ձախ, ինչպես փյունիկերենը, բայց գրագիրները ազատորեն կարող էին փոփոխել ուղղությունը։ Մի ժամանակ գրային այլընտրանքային ձևերը աջից ձախ և ձախից աջ (կոչվում է բուստրոֆեդոն) ընդհանուր էին մինչ դասական շրջանը, երբ ընդունվեց ձախից աջ գրությունը։

ՓյունիկյանՀունական
aleph/ʔ/Αalpha
beth/b/Βbeta
gimel/ɡ/Γgamma
daleth/d/Δdelta
he/h/Εepsilon
waw/w/Ϝ(digamma)
zayin/z/Ζzeta
heth/ħ/Ηeta
teth/tˤ/Θtheta
yodh/j/Ιiota
kaph/k/Κkappa
lamedh/l/Λlambda
mem/m/Μmu
nun/n/Νnu
ՓյունիկյանՀունական
samekhΞxi/ks/
ʿayinΟomicron
peΠpi
ṣadeϺ(san)
qophϘ(koppa)
rešΡrho
šinΣsigma
tawΤtau
(waw)Υupsilon
Φphi
Χchi
Ψpsi
Ωomega

Հին տարբերակներ

Distribution of "green", "red" and "blue" alphabet types, after Kirchhoff.

Սկզբում կային հունարեն այբուբենի բազմաթիվ տեղական (էպիկորիկ) տարբերակներ, որ տարբերվում էին լրացուցիչ ձայնավոր և բաղաձայն սիմվոլների կիրառմամբ կամ չկիրառմամբ և մի շարք այլ առանձնահատկություններով։ Էպիկորիկ այբուբենները ըստ հունարենի շնչեղ բաղաձայնների (/pʰ, kʰ/) և բաղաձայնների խմբերի (/ks, ps/) համար լրացուցիչ բաղաձայնների կիրառական տարբերությունների ընդհանուր առմամբ բաժանվում են 4 հիմնական տիպերի[25]։ Այս 4 տիպերը հաճախ պայմանականորեն նշանակվում են «կանաչ», «կարմիր», «բաց կապույտ» և «մուգ կապույտ» գույներով՝ հիմնվելով Ադոլֆ Կիրչոֆի գունային կոդերով կազմած քարտեզի վրա (1867)[25]։

«Կանաչ» (կամ հարավային) տիպը ամենահինն է և ամենաշատն է նման փյունիկյանին[26]։ «Կարմիր» (կամ արևմտյան) տիպը ավելի ուշ անցել է արևմուտք և դարձել լատինական այբուբենի նախնին և կրում է հետագա զարգացման որոշ կարևոր բնորոշ առանձնահատկություններ[26]։ «Կապույտ» (կամ արևելյան) այն տիպն է, որի հիման վրա հետագայում ձևավորվել է հունարենի ստանդարտ այբուբենը[26]։ Աթենքը կիրառում էր տեղական «բաց կապույտ» այբուբենի տիպը մինչև մ․թ․ա․ 5-րդ դարի վերջ, որտեղ բացակայում էին Ξ և Ψ տառերը, ինչպես նաև Η և Ω ձայնավոր սիմվոլները [26][27]։ Հին աթենական այբուբենում ΧΣ գործածվում էր /ks/-ի, իսկ ΦΣ՝ /ps/-ի համար։ Ε օգտագործվում էր այս 3 /e, eː, ɛː/ ձայնավորների համար (համընկնելով համապատասխանաբար դասական Ε, ΕΙ, Η տառերին), Ο կիրառվում էր /o, oː, ɔː/-ի համար (համընկնելով համապատասխանաբար դասական Ο, ΟΥ, Ω տառերին)[27]։ he letter Η (heta) was used for the consonant /h/.[27] Տեղական տառերի որոշ տարբերակներ նույնպես բնորոշ էին աթենական գրին, դրանցից որոշները կային նաև հարևան («կարմիր») Եվբեայի այբուբենում․ Λ -ի ձևը, որ նման է լատինական L-ին և Σ-ի ձևը, որ նման է լատինական S-ին[27]։

Դասական 24 տառ ունեցող այբուբենը, որ այժմ ներկայացնում է հունարենը Հոնիայի տեղական այբուբենն[28]։ Մ․թ․ա․ 5-րդ դարի վերջից այն մեծապես օգտագործում էին աթենացիները[28]։ Մ․թ․ա․ 403 թվականին Էվկլիդեսի առաջարկով Աթենքի Ժողովը պաշտոնապես հրաժարվեց հին աթենական այբուբենից և ընդունեց հոնիական այբուբենը որպես ժողովրդավարական բարեփոխումների մի մաս՝ Երեսուն բռնակալների տապալումից հետո[28][29]։ Քանի որ հոնիական այբուբենի առաջարկման գաղափարը պատկանում էր Էվկլիդեսին, ստանդարտ 24 տառանոց հունական այբուբենը հայտնի է նաև որպես «Էվկլիդեսյան այբուբեն»[28]։ Մոտավորապես 30 տարի անց Էվկիդեսյան այբուբենը ընդունվեց նաև Մակեդոնիայում[30]։ Մ․թ․ա․ 4-րդ դարի վերջին այն փոխարինեց տեղական այբուբեններին հունախոս աշխարհում դառնալով ստանդարտ այբուբեն[30]։

Տառերի անուններ

Երբ հունարենը հարմարվեց փյունիկյան այբուբենին, նրաանք վերցրին ոչ միայն տառերի ձևերը և հնչյունային արժեքները, այլ նաև այն անունները, որոնցով արտասանվում և հիշվում էր այբուբենի հերթականությունը։ Փյունիկյան այբուբենի մեջ յուրաքանչյուր տառանուն բառ էր, որ սկսվում էր այն հնչյունով, որը ներկայանում էր այդ տառի միջոցով։ Այսպես,ʾaleph-ը բառ էր «ox»-ի համար, որն օգտագործվում էր կոկորդային դադարի (/ʔ/) համար, bet-ը կամ «տունը», /b/-ի համար էր, և այսպես շարունակ։ Երբ տառերը ադապտացվեցին հունարենին մի շարք փյունիկյան անուններ պահպանվեցին կամ թեթևակի կերպով հարմարվեցին հունական հնչյունաբանությանը, ինչպեսʾaleph, bet, gimel դարձան alpha, beta, gamma։

Հետևյալ տառեր հունական անվանումները քիչ թե շատ ուղղակի կերպով իրենց փյունկյան նախորդների շարունակությունն են։ Հին և նոր հունարենի միջև նրանք մնացին անփոփոխ, բացի նրանից, որ նրանց արտասանությունը կանոնավոր հնչյունական փոփոխությունների էր ենթարկվում այլ բառերի հետ (օրինակ beta անվանման մեջ հին /b/ կանոնավոր կերփով փոփոխության ենթարկվելով դարձել է /v/, հին /ɛː/-ն դարձել է /i/ և արդյունքում ժամանակակից արտասանությամբ՝ vita)։ lambda անվանումը հին աղբյուրներում հաստատված է որպես λάβδα, բայց ոչ λάμβδα[7][31]։ Ժամանակակից հունարենում այն հաճախ գրվում է λάμδα՝ արտասանությունից ելնելով[7]։ Նմանապես, ժամանակակից հունարենում iota-ն երբեմն գրվում է γιώτα։ Ներքոբերյալ աղյուսակներում հունարեն անվանումները տրված են իրենց ավանդական բազմատոն գրությամբ, ժամանակակից պրակտիկայում այլ բառերի նման նրանք սովորաբար գրվում են պարզեցված մոնոտոն համակարգով։

(աուդիո)
Հունական այբուբեն
Տառերի արտասանությունը ժամանակակից ստանդարտ հունարենում
ՏառԱնվանումԱրտասանություն
ՀունարենՓյունկիյան բնօրինակԱնգլերենՀին հունարենԺամանակակից հունարենԱնգլերեն
Αἄλφαalephalpha[alpʰa][ˈalfa]/ˈælfə/ ( )
Ββῆταbethbeta[bɛːta][ˈvita]/ˈbtə/, US: /ˈbtə/
Γγάμμαgimelgamma[ɡamma][ˈɣama]/ˈɡæmə/
Δδέλταdalethdelta[delta][ˈðelta]/ˈdɛltə/
Ηἦταhetheta[hɛːta], [ɛːta][ˈita]/ˈtə/, US: /ˈtə/
Θθῆταteththeta[tʰɛːta][ˈθita]/ˈθtə/, US: /ˈθtə/ ( )
Ιἰῶταyodhiota[iɔːta][ˈʝota]/ˈtə/ ( )
Κκάππαkaphkappa[kappa][ˈkapa]/ˈkæpə/ ( )
Λλάμβδαlamedhlambda[lambda][ˈlamða]/ˈlæmdə/ ( )
Μμῦmemmu[myː][mi]/mj/ ( ); երբեմն US: /m/
Ννῦnunnu[nyː][ni]/nj/
Ρῥῶrešrho[rɔː][ro]/r/ ( )
Τταῦtawtau[tau][taf]/t, tɔː/

Ներքոբերյալ 3 սուլական տառերի դեպքում փյունիկյան և հին հունական անվանումների միջև համապատասխանությունը ավելի պարզ է և՛ տառերի, և՛ նրանց ձայնային արժեքների ակնհայտ անհամապատասխանությամբ։ Այս տառերի վաղ պատմությունը վիճելի է։ Այստեղ ևս տառերի անվանումների արտասանության փոփոխությունները հին և ժամանակակից հունարեններում կանոնավոր են։

ՏառԱնվանումԱրտասանություն
ՀունարենՓյունիկյան բնօրինակԱնգլերենՀին հունարենԺամանակակից հունարենԱՆգլերեն
Ζζῆταzayinzeta[zdɛːta][ˈzita]/ˈztə/, US: /ˈztə/
Ξξεῖ, ξῖsamekhxi[kseː][ksi]/z, ks/
Σσίγμαšinsiɡma[siɡma][ˈsiɣma]/ˈsɪɡmə/

Բաղաձայնների հետևյալ խումբը հին հունական անվանումների ավելի հին ձևերը գրվել են -εῖ-ով օրիգինալ արտասանությունը -ē-ով նշելով։ Ժամանակակից հունարենում այս անունները գրվում են -ով։

ՏառԱնվանումԱրտասանություն
ՀունարենԱՆգլերենՀին հունարենԺամանակակից հունարենԱնգլերեն
Ξξεῖ, ξῖxi[kseː][ksi]/z, ks/
Ππεῖ, πῖpi[peː][pi]/p/
Φφεῖ, φῖphi[pʰeː][fi]/f/
Χχεῖ, χῖchi[kʰeː][çi]/k/ ( )
Ψψεῖ, ψῖpsi[pseː][psi]/s/, /ps/ ( )

Ձայնավորների հետևյալ խումբը պարզապես անվանվել է ըստ իր ձայնային արժեքների, ինչպես երկար ձայնավորները․ ē, ō, ū և ɔ. Նրանց ժամանակակից անվանումները պարունակում են ածականական որակնե, որ ավելացվել են բյուզանդական ժամանակաշրջանում՝ տառերը տարբերակելու համար[7]։ ⟨ο⟩ և ⟨ω⟩ տառերը պահպանել են նույն արտասանությունը մինչև մեր օրերը։ Նրանք համապատասխանաբար կոչվում են o mikron («փոքր o») և o mega («մեծ o»).[7] ⟨ε⟩ տառը կոչվում է e psilon(«պարզ e») նմանատիպ արտասանություն ունեցող տառակապակցությունից տարբերակելու համար ⟨αι⟩, նմանապես ⟨υ⟩, որ արտասանվում է y , կոչվում է y psilon («պարզ y»)նմանատիպ արտասանություն ունեցող տառակապակցությունից տարբերակելու համար ⟨οι⟩.[7]

ՏառԱնվանումԱրտասանություն
Հին հունարենՄիջնադարյան

հունարեն

Ժամանակակից

հունարեն

ԱնգլերենՀԻն հունարենԺամանակակից

հունարեն

Անգլերեն
Εεἶἐ ψιλόνἔψιλονepsilon[eː][ˈepsilon]/ˈɛpsɪlɒn/, some UK: /ɛpˈslən/
Οοὖὀ μικρόνὄμικρονomicron[oː][ˈomikron]/ˈɒmɪkrɒn/ ( ), traditional UK: /ˈmkrɒn/
Υὐ ψιλόνὔψιλονupsilon[uː], [yː][ˈipsilon]/jpˈslən, ˈʊpsɪlɒn/, also UK: /ʌpˈslən/, US: /ˈʌpsɪlɒn/
Ωὠ μέγαὠμέγαomega[ɔː][oˈmeɣa]US: /ˈmɡə/, traditional UK: /ˈmɪɡə/

Էգեյանի և Կիպրոսի որոշ բարբառները պահպանել են երկար բաղաձայններ, որոնք արտասանվում են [ˈɣamːa] և [ˈkapʰa], Կիպրոսում արտասանվում է ήτα [ˈitʰa][32]։

Տառերի ձևերը

Նոր կտակարանի 16-րդ դարի հրատարակություն (Ավետարանըստ Հովհաննեսի), գրված է վերածննդի տառատեսակով Կլոդ Գարամոնի կողմից։

Լատիներենի և այլ այբուբենյան գրերի նման հունարենը յուրաքանչյուր տառի համար ունի յուրօրինակ ձև առանց մեծատառ և փոքրատառի տարբերակման։ Տարբերակումը վերաբերում է ժամանակակից դարաշրջանին, երբ աստիճանաբար վաղ գրավոր լեզվում զարգացել են տառերի ձևերը։

Տառերի հնագույն ձևերը հին ճամանակներում եղել են մեծատառ և փոքրատառ։ Բացի փոքրատառերից, ուղիղ գրավոր ձևերը (մեծատառերը) պահպանվել են քարերի փորագրություններին կամ կոտրտված խեցիների վրա։ Առավել տիրապետող գրային ձևերը ևս, որ հարմարեցվել են ձեռագրությանը փափուկ նյութերի վրա, ստեղծվել են հին ժամանակներում։ Այս ձեռագրերը հիմնականում պահպանվել են Եգիպտոսի պապիրուսային բնագրերում սկսած հելլենիստական դարաշրջանից։ ՀԻն ձեռագրերը զարգացել են 2 առանձին ձևերով՝ «ունիկալ գիր» մանրամասնորեն մշակված, կաղապարված հավասարաչափ տառերով, որ կիրառվել են գրքերում մանրամասնորեն պատրաստված գրական և կրոնական ձեռագրերում, «արագագիր», որը կիրառվում էր ամենօրյա գրությունների համար[33]։ Արագագիր տարբերակները մոտ են փոքրատառերի ձևերին։

9-րդ և 10-րդ դարերում ունիկալ գրքերը փոխարինվեցին նոր առավել սեղմ վաղ արագագիր տարբերակին մասամբ հարմարված գրային ձևով[33]։ Փոքրատառ ձևը մինչև ժամանակակից դարաշրջանը դոմինանտ է եղել հունարենում։ Վերածննդի դարաշրջանի ընթացքում արևմտյան տպագիրները հարմարեցրել են փաքրատառերը տպագիր մեծատառ տառատեսակների համար։ Տառերի մեծատառ-փոքրատառ տարբերակման ուղղագրական պրակտիկան զարգացավ լատիներենին և այլ արևմտյան լեզուներին զուգահեռ։

Հունարենի այբուբենից սերված այբուբեններ

Վաղ էտրուսկյան այբուբեն, Մասրիլիանա դը Ալբեգնայից։ Այն գրեթե նույնական է հին հունական այբուբենի հետ։
6-րդ դարի աստվածաշնչյան գոթերեն ձեռագիր

Հունարենի այբուբենը օրինակ է եղել մի շարք այլ այբուբենների համար[4]։

  • Լատինական այբուբենը, իտալական հին գրերի մի շարք տարբերակների հետ միասին, հարմարեցվելով հին հունական այբուբենին Իտալիա է բերվել հույն գաղութարարների կողմից մ․թ․ա․ 8-րդ դարավերջին։
  • Գոթական այբուբենը մշակվել է 4-րդ դարում՝ հիմնվելով հունական և լատինական այբուբենների համադրության վրա[34]։
  • Գլագոլյան այբուբենը մշակվել է 9-րդ դարում հին եկեղեցական սլավոներենի գրության համար։
  • Կյուրեղագիր (կիրիլյան) այբուբենը շատ կարճ ժամանակ անց փոխարինել է գլագոլյան այբուբենին։

Հունական այբուբենը համարվում է նաև հայկական այբուբենի հավանական նախնի, որն էլ իր հերթին ազդել է վրացական այբուբենի զարգացման վրա[35]։

Այլ կիրառություններ

Այլ լեզուների համար կիրառություն

Բացի վերոնշյալ եղբայրական այբուբենների ցուցակից, որ ազդվելով հունական այբուբենից զարգացել են տարբեր գրային համակարգերի համար, հունական այբուբենը տարբեր ժամանակներում և տարբեր տեղերում մշակվել է այլ լեզուների գրության համար[36]։ Դրանցից մի քանիսի համար ստեղծվել են լրացուցիչ տառեր։

Հին ժամականեր

  • Փոքր Ասիայի մի շարք այբուբեններ, որոնք գործածվել են մ․թ․ա․ 800-300 թվականների ընթացքում այնպիսի լեզուների գրության համար, ինչպիսիք են լիդիերենը և փռյուգերենը, իրականում եղել են վաղ հունական այբուբենի աննշան փոփոխություններով տարբերակները։
  • Որոշ պալեո-բալկանյան լեզուներ, ներառյալ թրակերենը։ Այլ հարևան լեզուների և բարբառների համար, ինչպես օրինակ հին մակեդոներենը, պահպանվել են հունական տեքստերի առանձին բառեր, բայց շարունակական տեքստեր չկան։
  • Հունա-իբերական այբուբենը կիրառվել է հին իբերական լեզվի գրության համար։
  • Գալլերեն արձանագրություններում (ժամանակակից ֆրանսիա) կիրառվել է հունական այբուբենը մինչ հռոմեական նվաճումները։
  • Աստվածաշնչի եբրայերեն և արամեերեն տեքստերը գրվել են հունական տառերով Որոգինեսի քննական տեքստերում։
  • Բակտրիերենը, իրանական լեզու, որով ներկայումս խոսում են Աֆղանստանում, գրվել է հունական այբուբենով Քուշանական կայսրության (65-250 թվականներ) ժամանակաշրջանում։ Այն ավելացրել է ⟨þ⟩ տառը ʃ (շ) հնչյունի համար[37]։
  • Կոպտական այբուբենը դեմոտիկ գրից ավելացրել է 8 տառ։ Դեմոտիկ գիրը մինչև հիմա կիրառվում է հիմնականում Եգիպտոսում կոպտերեն (Եգիպտոսի քրիստոնյաների եկեղեցական լեզուն) գրելու համար։ Տառերը հիմնականում պահպանել են իրենց յուրօրինակ ձևը, որը տարբերվում է ներկայումս հունարենի համար կիրառվող ձևերից։

Միջին դարեր

  • 8-րդ դարի արաբերեն գրի մի հատված պարունակում է հունարենի այբուբենով գրված տեքստ։
  • 10-12-րդ դարերի հին օսերեն մի գրություն՝ գտնված Արխիզում, որը օսերենով հայտնի ամենահին վկայությունն է։
  • Մակուրիայի (ժամանակակից Սուդան) հին նուբիերեն լեզուն ավելացրել է երեք կոպտական տառեր, երկու տառեր մերոիտական գրերից և երկու հունական տառակապակցություններ կիրառվել են «ŋ» (նգ) հնչյունը արտահայտելու համար։
  • Հարավսլավական տարբեր բարբառներ, որոնք նման են ժամանակակից բուլղարերենին և մակեդոներենին, գրվել են հունարենի այբուբենով[38][39][40][41]։ Ժամանակակից հարավսլավական լեզուները այժմ գործածում են ձևափոխված կիրիլյան այբուբենները։

Վաղ նոր դարեր

18th century title page of a book printed in Karamanli Turkish
  • Թուրքախոս ուղղափառ քրիստոնյաները (կարամանլիդները) թուրքերենի գրության համար կիրառել են հունարենի այբուբենը, որը կոչվում է կարամանլիդիկա։
  • Տոսկական ալբաներենը ևս 1500 թվականից ի վեր գրվել է հունարենի այբուբենով[42]։ 18-րդ դարում Վոսկոպոյայում տպագիր մամուլում հրատարակվել են մի քանի հունատառ ալբաներեն տեքստեր։ Տոսկ ու ղեգ բարբառների համար լատինական ուղղագրությունը հաստատվել է միայն 1908 թվականին՝ Բիտոլայի կոնֆերանսի ժամանակ։ Հունական արտասանությունը մինչև հիմա երբեմն գործածվում է Հունաստանի տեղական ալբանական բարբառներում (Արնաուտյան բարբառ)։

Գրականություն

  • Adams, Douglas Q. (1987). Essential Modern Greek Grammer. New York City, New York: Dover Publications. ISBN 978-0-486-25133-2.
  • Cook, B. F. (1987). Greek inscriptions. University of California Press/British Museum.
  • Coulmas, Florian (1996). The Blackwell Encyclopedia of Writing Systems. Oxford: Blackwell Publishers Ltd. ISBN 978-0-631-21481-6.
  • Daniels, Peter T; Bright, William (1996). The World's Writing Systems. Oxford University Press.
  • Dickey, Eleanor (2007). Ancient Greek Scholarship: A Guide to Finding, Reading, and Understanding Scholia, Commentaries, Lexica, and Grammatical Treatises, from Their Beginnings to the Byzantine Period. Oxford, England: Oxford University Press. ISBN 978-0-19-531293-5.
  • Elsie, Robert (1991). «Albanian Literature in Greek Script: the Eighteenth and Early Nineteenth-Century Orthodox Tradition in Albanian Writing» (PDF). Byzantine and Modern Greek Studies. 15 (20). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  • Groton, Anne H. (2013). From Alpha to Omega: A Beginning Course in Classical Greek. Indianapolis, Indiana: Focus Publishing. ISBN 978-1-58510-473-4.
  • Hinge, George (2001). Die Sprache Alkmans: Textgeschichte und Sprachgeschichte (Ph.D.). University of Aarhus.
  • Jeffery, Lilian H. (1961). The Local Scripts of Archaic Greece: A Study of the Origin of the Greek Alphabet and Its Development from the Eighth to the Fifth Centuries B. C. Oxford, England: Clarendon Press.
  • Keller, Andrew; Russell, Stephanie (2012). Learn to Read Greek, Part 1. New Haven, Connecticut and London, England: Yale University Press. ISBN 978-0-300-11589-5.
  • Holton, David; Mackridge, Peter; Philippaki-Warburton, Irini (1998). Grammatiki tis ellinikis glossas. Athens: Pataki.
  • Horrocks, Geoffrey (2006). Ellinika: istoria tis glossas kai ton omiliton tis. Athens: Estia. [Greek translation of Greek: a history of the language and its speakers, London 1997]
  • Horrocks, Geoffrey (2010). «The Greek Alphabet». Greek: A History of the Language and its Speakers (2nd ed.). Hoboken, New Jersey: Wiley-Blackwell. ISBN 978-1-4051-3415-6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  • Johnston, A. W. (2003). «The alphabet». In Stampolidis, N.; Karageorghis, V (eds.). Sea Routes from Sidon to Huelva: Interconnections in the Mediterranean 16th – 6th c. B.C. Athens: Museum of Cycladic Art. էջեր 263–276.
  • Kristophson, Jürgen (1974). «Das Lexicon Tetraglosson des Daniil Moschopolitis». Zeitschrift für Balkanologie. 10: 4–128.
  • Liddell, Henry G; Scott, Robert (1940). A Greek-English Lexicon. Oxford: Clarendon.
  • Macrakis, Stavros M (1996). «Character codes for Greek: Problems and modern solutions». In Macrakis, Michael (ed.). Greek letters: from tablets to pixels. Newcastle: Oak Knoll Press. էջ 265.

Ծանոթագրություններր

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունարենի այբուբեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 644