Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Խաղաղության Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobels fredspris), հեղինակավոր մրցանակ, որն ամեն տարի Նոբելյան հիմնադրամի կողմից հանձնվում է խաղաղության ամրապնդման բնագավառում ձեռքբերումների համար։ Ալֆրեդ Նոբելի կողմից իր կտակով հաստատված հինգ Նոբելյան մրցանակներից մեկը, որը գրվել է 1895 թվականի նոյեմբերի 27-ին՝ Փարիզում[1][2][3]։

Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտը Օսլոյի կենտրոնում

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է ամեն տարի սկսած 1901 թվականից։ ԱԱյս ընթացքում 97 մրցանակ է հանձնվել։ Ընդ որում, 19 անգամ պարգևատրում չի կատարվել. 1914-1916, 1918, 1923, 1924, 1928, 1932, 1939-1943, 1948, 1955-1956, 1966-1967 և 1972 թվականներին։ Նման բան նախատեսված է Նոբելյան հիմնադրամի կանոնադրությամբ այն դեպքում, եթե հավակնորդների ոչ մի գործունեություն բավականաչափ նշանակալի չէ[3]։ 1901 թվականին Խաղաղության մրցանակի առաջին դափնեկիրներ են դարձել շվեյցարացի Ժան Անրի Դյունանը և ֆրանսիացի Ֆրեդերիկ Պասին։ 2016 թվականին մրցանակի դափնեկիր Է դարձել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը։ 97 մրցանակներից 66 անգամ մրցանակն ամբողջությամբ հանձնվել է մեկ դափնեկրի, 29 անգամ խաղաղության մրցանակը բաժանվել է երկու դափնեկիրների միջև, 2 անգամ մրցանակը կիսել են միանգամից երեք դափնեկիրներ։ Նոբելյան հիմնադրամի կանոնադրության մեջ ասվում է, որ խաղաղության մրցանակը «ոչ մի դեպքում չի կարող բաժանվել ավելի քան երեք դափնեկիրների միջև»[3]։

1901 թվականից Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է 130 դափնեկիրների, որոնց թվում եղել են 26 կազմակերպություններ։ Միաժամանակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մրցանակ է ստացել երեք անգամ, իսկ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը՝ երկու անգամ։ 2016 թվականին մրցանակի արժանացած 104 անձանց թվում եղել է 16 կին։ 1905 թվականին առաջին կին դափնեկիր Է դարձել Բերտա ֆոն Զուտները։ Դափնեկիրների միջին տարիքը 1901 թվականից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում կազմում է 61 տարեկան։ 2016 թվականին ամենաերիտասարդ դափնեկիրը պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն է, որը պարգևատրման պահին՝ 2014 թվականին 17 տարեկան էր, իսկ ամենատարեցը բրիտանացի Ջոզեֆ Ռոտբլատն է, որը պարգևատրվել է 1995 թվականին՝ 87 տարեկան հասակում[3]։ Մեկ անգամ խաղաղության մրցանակը շնորհվել է հետմահու՝ Դագ Համարշոլդին 1961 թվականին։ 1974 թվականից ի վեր Նոբելյան հիմնադրամի կանոնադրությունը սահմանում է, որ մրցանակը չի կարող հետմահու պարգևատրվել, եթե մահը տեղի չի ունեցել Նոբելյան մրցանակի հայտարարությունից հետո[3]։

Թեկնածուների ընտրություն

Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ թեկնածուներ կարող են առաջադրել հետևյալ անձինք[4]՝

  • ազգային խորհրդարանների և կառավարությունների անդամներ, նախարարների կաբինետի անդամներ և ինքնիշխան պետությունների նախարարներ, ինչպես նաև պետությունների ղեկավարներ
  • ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և Հաագայի միջնորդ դատարանի մշտական պալատի անդամներ
  • միջազգային իրավունքի ինստիտուտի անդամներ
  • համալսարանական դասախոսներ, առաջադեմ դասախոսներ, պատմության, հասարակական գիտությունների, իրավագիտության, փիլիսոփայության, աստվածաբանության և կրոնի դոցենտ, բուհերի ռեկտորներ և տնօրեններ (կամ դրանց համարժեքներ), Խաղաղության գիտահետազոտական ինստիտուտների և արտաքին քաղաքականության ինստիտուտների տնօրեններ
  • Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
  • տնօրենների խորհրդի անդամներ կամ դրա համարժեքը այն կազմակերպությունների համար, որոնք արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
  • Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ներկայիս և նախկին անդամներ
  • Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախկին խորհրդականներ[4]

Դափնեկիրների ցանկ

ԹվականԴափնեկիրԵրկիրՀիմնավորում
1901 Անրի Դյունան  ՇվեյցարիաԿարմիր խաչի միջազգային կոմիտեի ստեղծման գործում նրա ներդրման համար[5]։
Ֆրեդերիկ Պասի  ՖրանսիաԵրկար տարիների խաղաղարար ջանքերի համար։ Խաղաղության և ազատության լիգայի հիմնադիր և նախագահ[5]։
1902 Էլիե Դուկոմուն  ՇվեյցարիաԻ նշան խաղաղության միջազգային բյուրոյի հիմնադրման արժանիքների ճանաչման՝ Եվրոպայի տարբեր պացիֆիստական հասարակությունների գործունեությունը համակարգելու համար։

Խաղաղության միջազգային բյուրոյի պատվավոր քարտուղար (Բեռն, Շվեյցարիա)[6]

Շառլ ԳոբաՄիջազգային արբիտրաժի գործում կատարած ջանքերի համար

Խաղաղության միջազգային բյուրոյի (Բեռն, Շվեյցարիա) և Միջխորհրդարանական միության պատվավոր քարտուղար[6]։

1903 Ուիլյամ Կրիմեր  Միացյալ ԹագավորությունԱրբիտրաժի միջոցով խաղաղության հասնելու ջանքերի նշանավորման համար[7]։
1904 Միջազգային իրավունքի ինստիտուտ  ԲելգիաԱշխարհում առաջին կազմակերպություններից մեկը, որը սահմանեց միջազգային իրավունքի սկզբունքները, որդեգրեց դրա կոդավորումը և առաջարկեց միջազգային խնդիրների լուծման ուղիներ[8]։
1905 Բերտա ֆոն ԶուտներԱվստրո-Հունգարական կայսրությունԱկտիվ պացիֆիստական գործունեության համար[9]։
1906 Թեոդոր Ռուզվելտ  ԱՄՆՊորտսմուտի պայմանագրի ստորագրման գործում իր դերի համար[10]։
1907 Էրնեստո Մոնետա  ԻտալիաՀանուն խաղաղության իր անխոնջ գործունեության համար[11]։
Լուի Ռենո  ՖրանսիաՖրանսիայում միջազգային իրավունքի իսկական հանճար[11]։
1908 Կլաս Արնոլդսոն  ՇվեդիաՆորվեգական հակամարտության կարգավորմանը մասնակցելու համար[12]։
Ֆրեդերիկ Բայեր  ԴանիաՍկանդինավյան Միջխորհրդարանական միության ստեղծման օգտին՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար[12]։
1909 Օգյուստ Բերնաերտ  ԲելգիաՄիջազգային արբիտրաժի և սպառազինությունների կրճատման պայքարում գործադրած ջանքերի համար[13]։
Փոլ Անրի Բենջամին Էստուրնել դե Կոնստան  ՖրանսիաՖրանսիայի և հարևան երկրների միջև արբիտրաժի մասին պայմանագրերի համար[13]։
1910 Խաղաղության միջազգային բյուրո  ՇվեյցարիաԶինաթափման համաժողովներ կազմակերպելու համար[14][15]։
1911 Տոբիաս Ասեր  ՆիդերլանդներՄիջազգային արբիտրաժի ոլորտում աշխատելու համար[16]։
Ալֆրեդ ՖրիդԱվստրո-Հունգարական կայսրությունԻր միջազգային գործունեության համար[16]։
1912 Էլիու Ռուտ[A]  ԱՄՆԱրևմտյան կիսագնդում խաղաղության ամրապնդման ջանքերի համար[17]։
1913 Անրի Լաֆոնտեն  ԲելգիաՈրպես Եվրոպայում խաղաղության համար ժողովրդական շարժման իսկական առաջնորդ[18]։
1914Առաջին Համաշխարհային պատերազմ
1915
1916
1917 Կարմիր խաչի միջազգային կոմիտե  ՇվեյցարիաՌազմագերիների վիճակի բարելավման գործունեության համար[19]։
1918Առաջին Համաշխարհային պատերազմ
1919 Վուդրո Վիլսոն[A]  ԱՄՆՄարդկության հիմնարար օրենքը ժամանակակից միջազգային քաղաքականության մեջ մտցնելու համար[20]։
1920 Լեոն ԲուրժուաՖրանսիաԱրբիտրաժի միջոցներով խաղաղության հաստատման ջանքերի համար[21]։
1921 Կարլ Բրանտինգ  ՇվեդիաՇվեդիայի և Նորվեգիայի միջև վեճը խաղաղ լուծելու և Ազգերի Լիգայում աշխատելու ջանքերի համար[22]։
Քրիստիան Լանգե  ՆորվեգիաԱրբիտրաժը որպես միջազգային հակամարտությունների լուծման միջոց քարոզելու համար[22]։
1922 Ֆրիտյոֆ ՆանսենԱնպաշտպաններին օգնություն ցուցաբերելու բազմամյա ջանքերի համար[23][24]։
1923Մրցանակը չի շնորհվել
1924
1925 Օսթին Չեմբեռլեն[A]  Միացյալ ԹագավորությունԼոկառնոյի բանակցություններում իր դերի համար[25]։
Չարլզ Դաուես[A]  ԱՄՆԻ նշան իր անունը կրող պլանում ավանդի ճանաչման[25]։
1926 Արիստիդ Բրիան  ՖրանսիաԼոկառնոյի պայմանագրերի վրա աշխատելու համար[26]։
Գուստավ Շտրեզման  Գերմանիա
1927 Ֆերդինանտ Բյուսոն  ՖրանսիաՖրանսիայի և Գերմանիայի հասարակական կարծիքը խաղաղ համագործակցության նախապատրաստելու համար[27]։
Լյուդվիգ Կվիդե  Գերմանիա
1928Մրցանակը չի շնորհվել
1929 Ֆրենկ Կելոգ[A]  ԱՄՆՓարիզի պակտի պատրաստման համար[28]։
1930 Նատան Սյոդերբլում  ՇվեդիաԿրոնական միավորման միջոցով խաղաղության հասնելու արժանիքների համար[29]։
1931 Ջեյն Ադամս  ԱՄՆՈրպես աշխարհի բոլոր խաղաղասեր կանանց իսկական պատվիրակ[30]։
Նիկոլաս ԲատլերԽաղաղության գործում անսպառ եռանդի համար[30]։
1932Մրցանակը չի շնորհվել
1933 Ռալֆ Էնջել[A]  Միացյալ ԹագավորությունՀանուն խաղաղության քարոզչության[31]։
1934 Արթուր ՀենդերսոնՄիջազգային զինաթափման գործը համառորեն պաշտպանելու համար[32][33]։
1935 Կառլ Օսեցկի[A][B]  ԳերմանիաԳերմանիայում միլիտարիզմի դեմ պայքարի համար[34]։
1936 Կառլոս Լամաս  Արգենտինա1935 թվականի Բոլիվիա-Պարագվայի հակամարտության խաղաղարար դերի համար[35]։
1937 Ռոբերտ Սեսիլ  Միացյալ ԹագավորությունԱզգերի լիգայի հետ աշխատանքի համար[36]։
1938 Փախստականների հարցերով Նանսենյան միջազգային կազմակերպությունԱզգերի լիգաԱնպաշտպաններին օգնություն ցուցաբերելու համար[37]։
1939Երկրորդ Համաշխարհային պատերազմ
1940
1941
1942
1943
1944 Կարմիր խաչի միջազգային կոմիտե[A]  ՇվեյցարիաԿարմիր խաչի միջազգային կոմիտեն իր գործունեությամբ պատերազմի տարիներին վերադարձրել է մարդկության համերաշխության հիմնարար սկզբունքների նշանակությունը՝ նույնացնելով ժողովուրդների կենսական շահերը և հաշտեցման անհրաժեշտությունը[38][39]։
1945 Կորդել Հալ  ԱՄՆԱրևմտյան կիսագնդում խաղաղության հաստատման, առևտրի ամրապնդման և ՄԱԿ-ի կայացման գործում նրա վաստակի ճանաչման համար[40]։
1946 Էմիլի Գրին ԲոլչԻ բարօրություն երկարամյա և եռանդուն աշխատանքի[41]։
Ջոն ՄոտՄիսիոներական գործունեության համար[41]։
1947 Քվակերներ (ներկայացված են «Ընկերների սպասարկման խորհրդի» և «Ամերիկյան ընկերների սպասարկման կոմիտեի» կողմից)[42][43]Ի նշան համաշխարհային պատերազմի դեմ քվակերների բողոքի[42]։
1948Հարմար թեկնածու չի գտնվել
1949 Ջոն Օրր  Միացյալ ԹագավորությունԻ նշան նրա վաստակի՝ ոչ միայն մարդկությանը կարիքից ազատելու, այլ նաև դասերի, ազգերի և ցեղերի միջև խաղաղ կոոպերացիայի հիմքերի ստեղծման գործում[44]։
1950 Ռալֆ Բանչ  ԱՄՆՍկանդինավյան միջխորհրդարանական միության ստեղծման համար`տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար[45]։
1951 Լեոն ԺուոՖրանսիաԻ նշանավորում խաղաղապահ ծառայությունների[46]։
1952 Ալբերտ Շվայցեր[A]Միսիոներական գործունեության համար[47]։
1953 Ջորջ Մարշալ  ԱՄՆՈրպես Եվրոպայի տնտեսության հետպատերազմյան վերականգնման «Մարշալի ծրագրի» նախաձեռնող[48]։
1954ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ[A]Միավորված ազգերի կազմակերպությունՓախստականներին օգնելու և իշխանությունների ուշադրությունը սևեռելու համար[49]։
1955Մրցանակը չի շնորհվել
1956
1957 Լեստեր Փիրսթոն  ԿանադաՍուեզի ճգնաժամի հաղթահարման գործում իր դերի համար։
1958 Ժորժ Պիր  ԲելգիաՓախստականներին օգնելու համար[50]։
1959 Ֆիլիպ Նոել-Բակար  Միացյալ ԹագավորությունՈրպես զինաթափման խոշորագույն մասնագետ[51]։
1960 Ալբերտ Լուտուլի[A]  Հարավաֆրիկյան Հանրապետություն
Մարդկանց և ժողովուրդների միջև արդարության հաստատման ջանքերի համար[52]։
1961 Դագ Համարշոլդ[C]  ՇվեդիաՄԱԿ-ում գործունեության համար[53]։
1962 Լայնուս Կարլ Փոլինգ[A]  ԱՄՆՈրպես միջուկային փորձարկումների արգելման մասին պայմանագրի նախագծի հեղինակ[54]։
1963 Կարմիր խաչի միջազգային կոմիտե  ՇվեյցարիաԻ նշանավորումն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գոյության 100-ամյակի[55]։
Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա
1964 Մարտին Լյութեր Քինգ  ԱՄՆՍևամորթների իրավահավասարության օգտին գործունեություն ծավալելու համար[56]։
1965 ՅՈՒՆԻՍԵՖՄիավորված ազգերի կազմակերպություն«Ժողովուրդների միջև եղբայրության և խաղաղության» ամրապնդման գործում ակտիվ դերի համար[57]
1966Մրցանակը չի շնորհվել
1967
1968 Ռենե Կասեն  ՖրանսիաԻ նշանավորում Մարդու իրավունքների հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի[58]։
1969 Աշխատանքի միջազգային կազմակերպությունՄիավորված ազգերի կազմակերպությունԽաղաղության ենթակառուցվածքի ստեղծման և ժողովուրդների միջև եղբայրության ամրապնդման գործունեության համար[59]։
1970 Նորման Բորլոուգ  ԱՄՆՊարենային խնդրի լուծման գործում ունեցած ավանդի և հատկապես «Կանաչների հեղափոխության» իրականացման համար[60]։
1971 Վիլի ԲրանդտԳերմանիայի Ֆեդերատիվ ՀնարԻ նշան կոնկրետ նախաձեռնությունների, որոնք հանգեցրել են Արևելքի և Արևմուտքի միջև լարվածության թուլացմանը[61]։
1972Մրցանակը չի շնորհվել
1973 Հենրի Քիսինջեր  ԱՄՆ
 Գերմանիա
Ի նշան Վիետնամում զինադադարի հետ կապված արժանիքների ճանաչման[62]։
Լե Դիկ Տխո[D]  Վիետնամ
1974 Շոն Մակբրայդ  Իռլանդիա
 Ֆրանսիա
Մարդու իրավունքների վիճակի դիտարկման միջազգային մեխանիզմների ստեղծման համար[63]։
Էյսակու Սատո  ՃապոնիաՀակամիլիտարիզմի քաղաքականության համար[63]։
1975 Անդրեյ Սախարով[E]  ԽՍՀՄՄարդկանց միջև խաղաղության հիմնարար սկզբունքների անվախ աջակցության և իշխանության չարաշահման և մարդկային արժանապատվության ճնշման ցանկացած ձևերի դեմ խիզախ պայքարի համար[64]։
1976 Բեթի Ուիլյամս  Միացյալ ԹագավորությունԻ նշան խաղաղության գործում ունեցած վաստակի ճանաչման[65]։
Մեյրիդ Կորրիգան
1977Միջազգային համաներումՄարդու արժանապատվությունը խոշտանգումներից, բռնությունից և փլուզումից պաշտպանելու համար[66]։
1978 Անվար Սադաթ  ԵգիպտոսԻսրայելի և Եգիպտոսի միջև հիմնարար համաձայնագրերի նախապատրաստման և կնքման համար[67]։
Մենախեմ Բեգին  Իսրայել
 Հունաստան
 Ռուսաստան
1979 Մայր Թերեզա  Հնդկաստան
 Հյուսիսային Մակեդոնիա
Խաղաղության հաստատման, մարդկային արժանապատվության անձեռնմխելիությունը պաշտպանելու համար[68]։
1980 Ադոլֆո Պերես Էսկիվել  ԱրգենտինաՈրպես մարդու իրավունքների մարտիկ[69]։
1981ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակՄիավորված ազգերի կազմակերպությունԶինաթափման գործում խոշոր ավանդի համար[70]։
1982 Ալվա Մյուրդալ  ՇվեդիաԶինաթափման գործում խոշոր ավանդի համար[71][72]։
Ալֆոնսո Գարսիա Ռոբլես  Մեքսիկա
1983 Լեխ ՎալենսաԼեհաստանՈրպես մարդու իրավունքների մարտիկ[73]։
1984 Դեսմոնտ Տուտու  Հարավաֆրիկյան ՀանրապետությունԱպարտեիդի դեմ պայքարում ցուցաբերած արիության և հերոսության համար[74]։
1985Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխման  ԱՄՆՀանրության իրազեկմանն ու մարդկության գիտակցությունը խաղաղության օգտին ուղղելու գործում ունեցած վաստակի համար[75]։
1986 Էլի Վիզել  ԱՄՆ
 Ռումինիա
Հրեա ժողովրդի տառապանքներին, նացիզմի զոհերին նվիրված թեմատիկային հավատարմության համար[76]։
1987 Օսկար Արիաս  Կոստա ՌիկաԿենտրոնական Ամերիկայում խաղաղ բանակցությունների նախաձեռնող հանդես գալու համար[77]։
1988 ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերՄիավորված ազգերի կազմակերպությունԽաղաղության պահպանման համար[78][79]։
1989 Դալայ լամա XIV  Հնդկաստան
Թիբեթ[80]
Անհատ մարդկանց, համայնքների և ժողովուրդների միջև հարաբերություններում բարեգործության, սիրո և հանդուրժողականության եռանդուն քարոզի համար[81][82]։
1990 Միխայիլ ԳորբաչովԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միությունԽաղաղ գործընթացում նրա առաջատար դերակատարության ճանաչման համար, որն այսօր բնութագրում է միջազգային հանրության կյանքի կաևրոր բաղկացուցիչ մասը[83]։
1991 Աուն Սան Սու Չժի[F]  ՄյանմաՀանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների նրա ոչ բռնի պայքարի համար[84]։
1992 Ռիգոբերտա Մենչու  ԳվատեմալաՀանուն սոցիալական արդարության և էթնոմշակութային հաշտության նրա աշխատանքի ճանաչման՝ բնիկ ժողովուրդների իրավունքների հաշվի առման համար[85]։
1993 Նելսոն Մանդելա  Հարավաֆրիկյան ՀանրապետությունԱպարտեիդի ռեժիմի խաղաղ դադարեցման և նոր Հարավաֆրիկյան Հանրապետության համար հիմքեր նախապատրաստելու համար[86]։
Ֆրեդերիկ Վիլեմ դե Կլերկ
1994 Յասեր Արաֆաթ  Պաղեստին
Եգիպտոս
Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ջանքերի համար[87]։
Իցհակ Ռաբին  Իսրայել
Շիմոն Պերես  Իսրայել
 Լեհաստան
1995 Ջոզեֆ Ռոտբլատ  ԼեհաստանՄիջազգային քաղաքականության մեջ միջուկային զենքի դերի նվազեցմանն ուղղված ջանքերի համար[88]։
Գիտնականների Պագուոշյան շարժում  Կանադա
1996 Կառլուշ Բելու  Արևելյան ԹիմորԱրևելյան Թիմորում հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար[89]։
Ժոզե Ռամուշ Օրտա
1997 Միջազգային հակահետևակային ականազերծման շարժում  ՇվեյցարիաՀակամրցակցային ականների արգելման և վերացման աշխատանքների համար[90]։
Ջոդի Ուիլյամս  ԱՄՆ
1998 Ջոն Հյումն  ԻռլանդիաՀյուսիսային Իռլանդիայում հակամարտության խաղաղ լուծում գտնելու ջանքերի համար[91]։
Դևիդ Թրիմբլ  Միացյալ Թագավորություն
1999 Բժիշկներ առանց սահմանների  ՇվեյցարիաԻ նշան մի քանի մայրցամաքներում մարդասիրական գործունեության[92]։
2000 Կիմ Դե Չժուն  Հարավային ԿորեաՀարավային Կորեայում և ընդհանուր առմամբ Արևելյան Ասիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրների, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի հետ հաշտեցման աշխատանքի համար[93]։
2001 Միավորված ազգերի կազմակերպությունՄիավորված ազգերի կազմակերպությունԱվելի կազմակերպված խաղաղության ստեղծման և ամբողջ աշխարհում խաղաղության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար[94]։
Քոֆի Անան  Գանա
2002 Ջիմի Քարթեր  ԱՄՆՄիջազգային հակամարտությունների խաղաղ լուծումներ որոնելու, ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, ինչպես նաև  տասնամյակի ընթացքում տնտեսական և սոցիալական զարգացմանը նպաստելու ուղղությամբ կատարված աշխատանքների համար[95]։
2003 Շիրին Էբադի  ԻրանԻրանում ժողովրդավարության զարգացման և մարդու, հատկապես կանանց և երեխաների իրավունքների համար պայքարի գործում ունեցած ավանդի համար[96]։
2004 Վանգարի Մաատաի  ՔենիաԿայուն զարգացման, ժողովրդավարության և խաղաղության գործում ներդրած ավանդի համար[97]։
2005 Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունՄիավորված ազգերի կազմակերպությունՌազմական նպատակներով ատոմային էներգիայի օգտագործումը կանխարգելելու և խաղաղ նպատակներով առավելագույն անվտանգ պայմաններում դրա կիրառումն ապահովելու ջանքերի համար[98]։
Մոհամեդ Էլ Բարադեի  Եգիպտոս
2006 Մուհամեդ Յունուս  ԲանգլադեշՍոցիալական և տնտեսական զարգացման համար հիմքեր ստեղծելու ջանքերի համար[99]։
Grameen Bank
2007 Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբՄիավորված ազգերի կազմակերպությունՄարդու գործունեության հետևանքով գլոբալ կլիմայական փոփոխությունների ուսումնասիրության և դրանց հնարավոր կանխարգելման միջոցառումների մշակման համար[100]։
Ալբերտ Գոռ  ԱՄՆ
2008 Մարտի Ահտիսաարի  ՖինլանդիաԱյն կարևոր ջանքերի համար, որոնք նա գործադրել է մի քանի մայրցամաքներում երեք տասնամյակների ընթացքում[101]։
2009 Բարաք Օբամա  ԱՄՆՄիջազգային դիվանագիտության և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված ակնառու ջանքերի համար[102]։
2010Լյու Սյաոբո  ՉինաստանՉինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար երկարատև ոչ բռնի պայքարի համար[103]։
2011 Էլեն Ջոնսոն-Սերլիֆ  ԼիբերիաՈչ բռնի պայքարի համար կանանց իրավունքների և անվտանգության և խաղաղապահ գործընթացին մասնակցելու համար[104]։
Լեյմա Գբովի
Թավակկոլ Կարման  Եմեն
2012 Եվրոպական միությունԵվրոպական միությունԱվելի քան վեց տասնամյակ նպաստել է Եվրոպայում խաղաղության և հաշտեցման, ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջխաղացմանը[105]
2013Քիմիական զենքի արգելման կազմակերպություն  Նիդերլանդներ[106]Քիմիական զենքի ոչնչացման լայնածավալ աշխատանքների համար[107]։
2014 Կայլիշ Սատյարտհի  ՀնդկաստանԵրեխաների և երիտասարդների հալածանքների դեմ պայքարի և երեխաների կրթության իրավունքների համար[108]։
Մալալա Յուսուֆզայ  Պակիստան
2015 Թունիսի ազգային երկխոսության քառյակ  ԹունիսԹունիսում 2011 թվականին Հասմիկների հեղափոխության արդյունքում բազմակարծիք ժողովրդավարության կառուցման գործում ունեցած վճռորոշ ավանդի համար[109]։
2016 Խուան Մանուել Սանտոս  ԿոլումբիաԵրկրում ավելի քան կեսդար տևողությամբ քաղաքացիական պատերազմի դադարեցման ջանքերի համար[110]։
2017Միջուկային զենքի արգելման միջազգային արշավ  ՇվեյցարիաՄիջուկային զենքի ցանկացած օգտագործումից աղետալի հետևանքների վրա ուշադրություն հրավիրելու և համաձայնագրերի միջոցով նման սպառազինություններն արգելելու փորձերի համար[111]։
2018 Դենի Մուքվեգե  Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունսեռական բռնության կիրառումը, զինված հակամարտությունները դադարեցնելու նրանց ջանքերի համար[112]։
Նադիա Մուրադ  Իրաք

Ծանոթագրություններ