Jump to content

Հայերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Հայերեն Վիքիպեդիա
URL՝hy.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուՀայերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսումմայիսի 27, 2004
Հոդվածների թիվ՝308 152
Էջերի թիվ՝1 137 330
Խմբագրումների թիվ՝9 913 743
Գրանցված մասնակիցներ՝143 402
Ակտիվ մասնակիցներ՝516
Ադմինիստրատորներ՝10
Խորություն:63.1

Հայերեն Վիքիպեդիա, Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի հայալեզու տարբերակն է։ Ինչպես և բոլոր վիքիմեդիա-նախագծերը, Հայերեն Վիքիպեդիայի բովանդակությունը ևս գտնվում է ազատ արտոնագրի ներքո, և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։

Պատմությունխմբագրել կոդը

  • 2003 հունվարի 4, Հայերեն Վիքիպեդիայի ամենահին պահպանված խմբագրումը[1][2]։
  • 2003 փետրվարի 3, Գլխավոր էջի ամենահին պահպանված խմբագրումը[3]։
  • 2004 հուլիսի 2, առաջին խմբագրում գլխավոր անվանատարծքում, տեխնիկապես առաջին հոդված[4]
Հայերեն Վիքիպեդիան հիմա
Վիքիպեդիան աշխատում է MediaWiki շարժիչի 1.43.0-wmf.2 (ce9d259) տարբերակով:
Վիքիպեդիայում կա 308 152 հոդված և 1 137 330 էջ:
9 913 743 խմբագրում:
12 113 բեռնած ֆայլ:
143 402 գրանցված մասնակից, ներառյալ 10 ադմինիստրատոր:

«Մեկ հայ՝ մեկ հոդված»խմբագրել կոդը

2014 թվականի մարտի 24-ին «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության և «Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հեռուստահաղորդման նախաձեռնությամբ մեկնարկեց համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավը։ Նախագծի նպատակն է հարստացնել Հայերեն Վիքիպեդիան բարձրակարգ հոդվածներով, Վիքիպեդիայի ստեղծագործ միջավայր ներգրավելով հայ հասարակության հնարավորինս բոլոր անդամներին, ինչպես նաև միասին ստեղծել ժամանակակից տեղեկատվական աշխարհին համահունչ և տեղեկատվական մարտահրավերներին դիմակայող հայկական ժառանգությանը արժանի հայերեն բովանդակություն։

Արշավի ընթացքում կազմակերպվելու են վիքիհանդիպումներ գիտնականների, գրողների, նկարիչների, դերասանների և այլ բնագավառի գործիչների հետ՝ օգնելու նրանց տիրապետելու վիքիմշակույթին և իրենց ներդրումն ունենալու Հայերեն Վիքիպեդիայի հարստացման գործում։ Բացի այդ նախատեսված են հանդիպումներ, սեմինարներ, ուսուցողական և խրախուսական միջոցառումներ, ինչպես նաև կրթական և մշակութային, հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն։

Ծրագրի լուսաբանմանն է առաջին անգամ անդրադարձել «Մարդկային գործոն» հեռուստահաղորդումը իր 2014 թվականի մարտի 24-ի թողարկման ընթացքում, ինչպես նաև բազմաթիվ ԶԼՄ-ներ[5][6][7][8][9]։

2014 թվականի մարտի 27-ին կայացել է մամլո ասուլիս՝ նվիրված «Մեկ հայ՝ մեկ հոդված» նախաձեռնությանը[10]։

Հոդվածների վիճակագրությունխմբագրել կոդը

Հոդվածերի թիվՕրՀոդվածՀեղինակ
12004 հուլիսի 2 01։45ՀայաստանԿարեն
2.3002006
4.0002008
5.000
10.0002010 օգոստոսի 3Միլենիում կամուրջ (այլ կիրառումներ)Beko
15.0002011 սեպտեմբերի 10Ակոռիի Սուրբ Հակոբ վանքAram-van
20.0002012 հունվարի 15Համբարձում ՀամբարձումյանAram-van
25.0002012 ապրիլի 11Հնաբերդ (Արագածոտնի մարզ)Pandukht
30.0002012 օգոստոսի 26Աստերոիդների ցանկ (250401-250500)Ahaik
35.0002012 դեկտեմբերի 27(1871) ԱստինաքսAhaik
40.0002012 դեկտեմբերի 28(6862) ՎիրջիլիոմարկոնAhaik
45.0002013 ապրիլի 9ԱնկոնաBeko
50.0002013 օգոստոսի 1
60.000[11]2013 օգոստոսի 3
70.0002013 օգոստոսի 8
80.0002013 սեպտեմբերի 27
90.0002013 սեպտեմբերի 29
100.0002013 դեկտեմբերի 2«Ղարաբաղցի կինը» քանդակ (Երևան)23artashes
110.0002014 փետրվարի 20Թովուզ կամավորական ջոկատGardmanahay
120.0002014 մայիսի 31Մոնղոլա-օխոտական գեոսինկլինալային համակարգArtureganyan
130.0002014 օգոստոսի 20ԲրաչիանոKara98
140.0002014 նոյեմբերի 30Փուլի աշխարհի գավաթVadgt
150.0002015 մարտի 16ՇչեբնյուխաԷդմոնդ Խաչատրյան
160.0002015 մայիսի 3ԼուչինյանոAndance
170.0002015 հունիսի 17Վոլմա (Մեծ Պրոսնիցայի վտակ)GarikKh[փա՞ստ]
180.0002015 օգոստոսի 7Բրինդիզի (գավառ)Տարոն Հարությունյան
190.0002015 հոկտեմբերի 28Բագրատ III (Վրաց արքա)Hayk.arabaget
200.0002016 հունիսի 1Հելէն Քելլըր[12] կամ Գլուխկոտրուկ (մուլտֆիլմ)‎[13]Galy02[12] կամ Սիմա Օհանյան[13]
210.0002016 հոկտեմբերի 27Խաչիկ ՍամուէլեանSylvia Seraydarian 5
250.0002019 հունվարի 5Բոբ ՄըքԱդուGevorg Ghazaryan
300.0002023 հուլիսի 29Ջեյ ԷռնանդեսArgam Forbes
308 152[14]Հիմա (2024 Ապրիլ 29)

Անվանումխմբագրել կոդը

Ստեղծման պահից նախագիծը կրում էր «Վիքիփեդիա» անվանումը (նախագծի բնօրինակի անվան հավայական wiki՝ արագ և անգլերեն encyclopedia՝ հանրագիտարան բառերի միացության հայերեն տառադարձումից)։

Տարիների ընթացքում պարբերաբար եղել են քննարկումներ «Վիքիպեդիա» կամ «Վիկիպեդիա» անվանատարբերակներին անցնելու վերաբերյալ՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք ավելի հարմար են և համապատասխանում են ժամանակակից արևելահայերենի կանոններին։ 2012 թ. ապրիլի 5-ին տեղի ունեցավ անվանափոխության վերաբերյալ երկու փուլից բաղկացած[15] քվեարկություն, որի արդյունքում որոշվեց «Վիքիփեդիա» անվանումը փոխարինել «Վիքիպեդիա» տարբերակով[16]։

Վիքիպեդիայի զարգացմանն ուղղված ծրագրերխմբագրել կոդը

Վիքիպեդիայի զարգացմանն ուղղված միջոցառումներխմբագրել կոդը

Հետաքրքիր փաստերխմբագրել կոդը

Ամենաշատը խմբագրվել է Հայաստան հոդվածը՝ 2704 խմբագրում։

Տես նաևխմբագրել կոդը

Արտաքին հղումներխմբագրել կոդը

Ծանոթագրություններխմբագրել կոդը

🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան