Թիվ 9525 չվերթի աղետ

Թիվ 9525 չվերթի աղետ, ավիավթար, որը տեղի է ունեցել 2015 թվականի մարտի 24-ին։ Airbus A320-211 պատկանում էր Germanwings ավիաընկերությանը և չվերթ էր իրականացնում Բարսելոնայից դեպի Դյուսելդորֆ։ Ինքնաթիռը մեկնումից 40 րոպե անց ընկնում է Պրովանսալ Ալպերում[6][7]։ Ինքնաթիռում գտնվում էր 144 ուղևոր և 6 անձնակազմի անդամները, վթարի հետևանքով բոլորը զոհվեցին։ Վթարը առաջինն էր Germanwings ավիաընկերության պատմության մեջ[8]։

Չվերթ 9525 Germanwings
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի կործանում, զանգվածային սպանություն և օդաչուի ինքնասպանություն
Թվական2015 թվականի մարտի 24
Ժամանակ10:41 CET
ՎայրՊրա-Օտ-Բլեոն[1], ,  Ֆրանսիա[2]
Չվերթ4U 9525
Թռիչքի վայրԻսպանիա Բարսելոնա
Վերջնական կետԳերմանիա Դյուսելդորֆ
Զոհվածներ150 (բոլորը զոհվել են)[3][4][5]
Վիրավորներ0
Aviation Safety Network ID20150324-0
Օդանավ
ՄոդելAirbus A320-211
ԱվիաընկերությունԳերմանիա Germanwings
Կողային համարD-AIPX
Արտադրման թվական1990 թվականին
Ուղևորներ144
Անձնակազմ6
Կենդանի մնացած0
44°16′48″ հս․ լ. 6°26′19″ ավ. ե.HGЯO
 Germanwings Flight 9525 Վիքիպահեստում

Ինքնաթիռ

Չվերթ 9525, որը իրականացնում էր Airbus А320-211 ինքնաթիռը (գրանցման համարը D-AIPX)։ Ինքնաթիռը իր առաջին չվերթը իրականացրել է 1990 թվականի նոյեմբերի 29-ին։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ՝ CFMI CFM56-5A1 արտադրության[9]։ 1991 թվականի փետրվարի 5-ին ինքնաթիռը հանձնում են Lufthansa ավիաընկերությանը, որը իր հերթին, ինքնաթիռը փոխանցում է իր դուստր ավիաընկերությանը՝ Germanwings[10]: Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 46 700 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 58 300 ժամ։ Ինքնաթիռը շահագործել են 24 տարի անընդմեջ։

Վերջին տեխնիկական զննումը ինքնաթիռը անցել է 2015 թվականի մարտի 23-ին, Lufthansa Technik ընկերության կողմից։ Այդ օրը հայտնաբերվեց մի խնդիր ինքնաթիռի դիմացի մասում։ Մարտի 23-ին՝ ժամը 10-ին, այդ խնդիրը շտկվել է, և ինքնաթիռը կարող էր իր չվերթը իրականացնել[11]։

Աղետ

Քաղաքացիներ, որոնք գտնվում էին ինքնաթիռում[12]
ՔաղաքացիությունՈւղևորների քանակ
Գերմանիա70[13]
Իսպանիա48[14]
Ղազախստան3[15]
ԱՄՆ3[16]
Ավստրալիա2[17]
Արգենտինա2[18]
Գերմանիա2[19]
Մեծ Բրիտանիա2[20]
Վենեսուելա2[21]
Իրան2[22]
Կոլումբիա2[23]
Մարոկկո2[24]
Ճապոնիա2[25]
Բելգիա1[26]
Մեծ Բրիտանիա
Իսպանիա
Լեհաստան
1[27]
Դանիա1[28]
Իսրայել1[29]
Իսպանիա
Մեքսիկա
1[30]
Մեքսիկա1[31]
Նիդեռլանդներ1[32]
Չիլի1[33]
Ընդամենը150

Ինքնաթիռը Բարսելոնա օդանավակայանից չվերթը իրականացրել է ժամը 9:35-ին[34]: Ինքնաթիռի հրամանատարները կապվում են Դյուսելդորֆի դիսպետչերական ծառայության հետ։ Ինքնաթիռի այդ ընթացքում սլանում էր 800 կմ/ժ արագությամբ[35]։ 10:31-ին ինքնաթիռը արդեն հատել էր Ֆրանսիայի տարածքը։ Ինչպես հայտնում է Flightradar24-ը, ինքնաթիռին մնացել էր 11,6 կմ, որ վայէջքը կատարեր։ Ինքնաթիռը սկսեց արագությունը նվազեցնել։ 10:41-ին ինքնաթիռը 2000 մետր իջավ ներքև, և անհետացավ ռադարների տեսադաշտից[36]։

Վթարի ենթարկված ինքնաթիռը հայտնաբերել են Ֆրանսիայի ալպերում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 150 մարդիկ, վթարի պատճառով զոհվում են։

Հետաքննություն

Ֆրանսիայի հետաքննությունը սկսեց բացահայտել ավիավթարի պատճառը։ Մարտի 24-ին հայտնաբերեցին ինքնաթիռի «սև արկղեր»-ը։ Ինքնաթիռը ամբողջովին ոչնչացվել էր, սակայն հետաքննությունը շարունակում է իր օպերատիվ աշխատանքը։ Ձայնագրիչը հայտնաբերել են ավելի ուշ՝ ապրիլի 2-ին[37][38]։

Այսպիսով հետաքնությունը պարզել է, որ երկու հրամանատարներից մեկը դուրս է եկել նավախցիկից։ Ավելի ուշ հրամանատարը փորձել է վերադառնալ, բայց ապարդյուն. արդեն նավախցիկի դուռը փակ էր ներսից։ Հրամանատարը դուռը անընդհատ թակում էր, սակայն դուռը չէր բացվում։ Այնուհետև սկսեց կացինով հարվածել։ Մինչ այդ նավախցիկում գտնվող մյուս հրամանատարը չէր կապվում դիսպետչերի հետ և չէր արձագանքում դիսպետչերների զանգերին։ Մարսելի դատախազությունը երկրորդ օդաչուին որակել է որպես մարդասպան[39]։

Ուղևորներ և անձնակազմի անդամներ

Ինքնաթիռի հրամանատար - 34-ամյա[40] Պատրիկ Զոնդեխայմեր (գերմ.՝ Patrick Sondenheimer)։ Եղել է փորձառու օդաչու, օդում է անկացրել ավելի քան 6000 ժամ։ Աշխատել է Lufthansa և Germanwings ավիաընկերություններում 10 տարի։

Ինքնաթիռի երկրորդ հրամանատար- 27-ամյա Անդրեաս Լուբից (գերմ.՝ Andreas Lubitz2013 թվականի սեպտեմբերից աշխատել է Germanwings ավիաընկերությունում։ Օդում անցկացրել է ավելի քան 630 ժամ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ