Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն, Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։
Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- ապրիլի 22-ին Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ ռուսական հրթիռային հարձակման հետևանքով մասամբ ոչնչացվել է Խարկովի հեռուստաաշտարակը (լուսանկարում)։
- ապրիլի 21-ին հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն (լուսանկարում) դարձել է Կանադայում կայացած շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող՝ նվաճելով Դին Լիրենի հետ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցելու իրավունք։
- ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների 8-րդ նիստից հետո բողոքի ցույցեր են սկսել Հայաստանի Տավուշի մարզում։
- ապրիլի 16-ին Դանիայի Կոպենհագեն քաղաքում գտնվող պատմական Բյորսենը մեծ վնաս է կրել հրդեհից։
- ապրիլի 13-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում դանակով հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել։
- ապրիլի 13-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ «Հեզբոլլահ»-ի և հութիների հետ համաձայնեցված հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և թևավոր ու բալիստիկ հրթիռներ։
- Արկանզասի նահանգապետ Սառա Սանդերսը կանխարգելիչ կերպով արտակարգ դրություն է հայտարարել Արեգակի ամբողջական խավարման հետ կապված։
Վերջերս մահացածներ՝ Նիկոլայ Հովհաննիսյան • Խաչիկ Հարությունյան • Վլադիմիր Կազիմիրով • Ալեքսանդր Շիրվինդտ
Գիտե՞ք, որ․․․
- ...մոտ 100 տարի առաջ Լա Բոկայի նավահանգիստ մտնող նավի երկրի դրոշի գույները դարձել են այս արգենտինական ֆուտբոլային ակումբի գույները (լուսանկարում)։
- ․․․Ճապոնիայում միսը պատմականորեն օգտագործվել է որպես դեղամիջոց։
- ․․․բուլղարահայ այս հեռագրավարը մի ամբողջ քաղաք է փրկել կործանումից՝ միտումնավոր սխալ վերծանելով սուլթանի հեռագիրը։
- ․․․եղերական ավտովթարից րոպեներ առաջ անհայտ լուսանկարչի անմահացրած կադրը (լուսանկարում) համաշխարհային հռչակ է ստացել և դարձել համբույրների ամենահայտնի լուսանկարներից մեկը։
- ․․․առանց թաթերի թաղանթային մասի ծնված այս թռչունը հայտնի է դարձել որպես «Սպորտային կոշիկներով սագ»։
- ...ԱՄՆ-ի այս նահանգում աշխատում են ցատկող փոստատարներ։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
308 109 հոդված | 516 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024
- CEE Spring 2024
- Եվրո 2024-ին ընդառաջ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- Գիտական միտքը Վիքիպեդիայում
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հայաստանի ազգային գրադարանի աշխատասեղան
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1770 թ. – հայտնի ծովագնաց Ջեյմս Կուկը հասավ Ավստրալիա։
- 1882 թ. – Բեռլինում բացվեց աշխարհում առաջին տրոլեյբուսի գիծը։
- 1884 թ. – Օքսֆորդի համալսարանը թույլատրեց կանանց մասնակցելու քննություններին։
- 1897 թ. – անգլիացի գիտնական Ջոզեֆ Թոմպսոնը Լոնդոնի թագավորական հասարակությանը հայտարարեց իր կողմից էլեկտրոնի հայտնաբերման մասին։
- 1933 թ. – ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ Էվերթոն - Մանչեսթեր Սիթի հանդիպման ժամանակ, առաջին անգամ ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան համար ունեցող մարզաշապիկներով։
- 1957 թ. – ծնվել է Դանիել Դեյ-Լուիսը, անգլիացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր։
- 1970 թ. – ծնվել է Անդրե Աղասին, ծագումով հայ, ամերիկացի ճանաչված թենիսիստ։
- 1980 թ. – մահացել է Ալֆրեդ Հիչքոքը, անգլիացի նշանավոր ռեժիսոր (ծն. 1889)։
- 1991 թ. – Բանգլադեշում փոթորիկի հետևանքով մահացավ 138000 մարդ։
- 2011 թ. – Ուեստմինստերյան աբբայությունում տեղի ունեցավ Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսը։